ԻրանՔաղաքական

Նախազգուշացնելով ուկրաինայի այսօրւայ դասի մասին՝ Յեղափոխութեան առաջնորդի թւիթը՝ երեք տարի առաջ

«ԱԼԻՔ» – Համացանցում Յեղափոխութեան առաջնորդի պաշտօնական էջը յիշեցրել է գերագոյն առաջնորդի երեք տարի առաջ  հրապարակած թւիթի մասին, որով այաթ. Խամենէին նախազգուշացրել էր Ուկրաինայի այսօրւայ դասի մասին:

ԻՌՆԱ-ն այսօր՝ մարտի 2-ի լրահոսով յիշեցրել է այս մասին եւ յայտնել, որ khamenei.ir-ը հրապարակել է Իսլամական յեղափոխութեան գերագոյն առաջնորդի վերջին երեք տարիների նախազգուշացումներն ուղղւած ԱՄՆ-ին վստահող կամ  յոյսները նրա վրայ թողած երկրներին:

Աղբիւրի համաձայն khamenei.ir-ի հրապարակած պարսկերէնով եւ ուկրաիներէնով գրւած թւիթներում մասնաւորապէս նշւած է. «Սա պէտք է իմանան բոլոր կառավարութիւնները։ Այն կառավարութիւնները, որոնք հաւատարիմ են ԱՄՆ-ին ու Եւրոպային, պէտք է այսօր ուշադիր հետեւեն Ուկրաինայում տիրող զարգացումներին»։

Related Articles

Back to top button