ԻրանՔաղաքական

Բահման Անսարի. «Օսմանեան թուրքական բանակի կողմից երեք օր եւ երեք գիշեր Թաւրիզի անմեղ հասարակութեան, գիտնականների եւ արհեստաւորների կոտորածը  յիշատակի օրերն են նաեւ»

Իրանցի պատմաբանը  յիշեցնում է Օսմանեան բանակի կողմից ռամազանին տեղի ունեցած Թաւրիզի ջարդերի մասին

«ԱԼԻՔ» – Իրանը պատրաստւում է իսլամական տոմարով Ռամազան ամսւայ մեկնարկին, որի ընթացքում ընդունւած չէ ատելութիւնն եւ, յատկապէս, սպանդը: Սակայն պատմութեան ակնարկները յաճախ կարող են հակառակը փաստել: Նոյն կապակցութեամբ պատմաբան, գրող, արձակագիր եւ բանաստեղծ Բահման Անսարին իր էջով հրապարակել է Թաւրիզում օսմանեան բանակի յանցագործութիւնների մասին պատմող մի գրառում, որը լայն արձագանգի է արժանացել իրանալեզու հակապանթուրքիստական լրահոսում: Այս մասին տեղեկացնում է azariha-ն:

Պատմաբանը կանգ առնելով Թաւրիզի ջարդերի մասին պատմող Օսմանեան պալատի պատմաբան եւ քարտուղար Իբրահիմ Պեչեւի հեղինակած «Պատմութիւն» գրքի 98 եւ 99-րդ էջերի վրայ, որտեղ խօսւում է Ռամազանի ընթացքում տեղի ունեցած այդ արիւնալի սպանդի մասին:

«Հրամանատարը (Օսմանեան բանակի) տեղ հասնելուն պէս հրամայեց կոտորել բոլոր (Թաւրիզի) ժողովրդին… մուրեխների պէս քաղաք ներխուժեց օսմանեան զօրքը:

Նրանք երեք օր ու երեք գիշեր մորթեցին ու սպանեցին բոլորին, այդ թւում կանանց ու երեխաներին, արհեստաւորներին, ազնւականներին, Թաւրիզի յայտնի հիւսներին, մասնագէտներին ու գիտնականներին»։

Աղբիւր՝ Օսմանեան պալատի պատմաբան եւ քարտուղար Իբրահիմ Պեչեւի հեղինակած «Պատմութիւն» գիրքը, հատոր 2, էջ 98-99: Գրւած՝ 17-րդ դարում:

Related Articles

Back to top button