Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տիգրան Աբրահամեան. «Ադրբեջանից գրեթէ ամենօրեայ պարբերականութեամբ յորդորում/սպառնում են ՀՀ-ին` փոխել սահմանադրութիւնը, տրամադրել միջանցք, գնալ ապառազմականացման»

«ԱԼԻՔ» – ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը գրում է. «Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցութիւնների գործընթացում խօսում է ամէն ինչից բացի բուն այն դրոյթներից, որոնք բանակցութիւնների շրջանակներում չեն համաձայնեցւել: Դրանք են` երկու երկրների սահմաններին երրորդ երկրների ներկայութեան բացակայութեանը եւ միջազգային ատեաններից միմեանց դէմ դատական հայցերի հետ քաշմանը: Չնայած սրան, Ադրբեջանից գրեթէ ամենօրեայ պարբերականութեամբ յորդորում/սպառնում են ՀՀ-ին` փոխել սահմանադրութիւնը, տրամադրել միջանցք, այսպէս կոչւած, ադրբեջանցի փախստականների վերադարձն ապահովել, գնալ ապառազմականացման եւ այլն: Համոզւած եմ, որ եթէ նոյնիսկ Հայաստանն այս պահանջները կատարի, ինչը հեռու չէ սրանցից, ապա Ադրբեջանը ոչ միայն իր ոչ հիմնաւոր պահանջներից հետ չի կանգնի, այլ նորերը կառաջադրի: Պարտւողականութիւնն իր գլխում եւ էութեան մէջ կրող իշխանութիւնը յաւերժ տապալւած է ցանկացած երկրում»:

Related Articles

Back to top button