Հայաստան - ԱրցախՔաղաքական

Յորդորեցին եկեղեցու բանալիները յանձնեմ, մերժեցի, ձայնը բարձրացրին՝ անձնական դաշտ մտնելով. մանրամասներ է յայտնում Արտաշէս քահանայ Յակոբեանը

Նա պատմեց, որ առաւօտեան իրեն են մօտեցել եկեղեցու բարերար Համլետ Գորոյեանն ու Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Յովհաննիսեան, որը նաեւ Վեդի համայնքի ՔՊ-ական ղեկավար Գարիկ Սարգսեանի տեղակալներից է, զրուցել են,  յորդորել են իրեն:

Ես եկեղեցում եմ, չեմ պատրաստւում դուրս գալ, թող գան, ինչ անելու են, թող անէն, մենք այդ ամէնը կարձանագրենք որպէս հակաօրինական, ապօրինի։ Յուսով ենք՝ մի օր էլ կապրենք օրէնքի  երկրում, բոլորը պատասխան կտան, այս մասին Panorama.am-ի հետ զրոյցում ասաց Արարատ մարզի Ոսկետափի Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու  հոգեւոր հովիւ Տէր Արտաշէս քահանայ Յակոբեանը։

Նա պատմեց, որ առաւօտեան իրեն են մօտեցել եկեղեցու բարերար Համլետ Գորոյեանն ու Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Յովհաննիսեան, որը նաեւ Վեդի համայնքի ՔՊ-ական ղեկավար Գարիկ Սարգսեանի տեղակալներից է, զրուցել են,  յորդորել են իրեն եկեղեցու բանալիները հանգիստ, խաղաղ ճանապարհով յանձնել իրենց։

«Բնակականաբար, ես մերժեցի, քանի որ որեւէ իրաւունք, որեւէ կերպ չեն կարող միջամտել եկեղեցու ներքին կեանքին։

Սա բացառապէս թեմի առաջնորդի լիազօրութիւնների մէջ է մտնում։ Իրենք հասկացան, որ ես չեմ յանձնում եկեղեցու բանալիները, մի փոքր տօները բարձրացրեցին, յատկապէս բարերարը, վիրաւորական անձնական դաշտ մտնելով՝ ոչ միայն իմ, նաեւ եկեղեցու ծառայողների։ Յորդորեցի, որ պէտք է տեսանկարահանւի մեր սարկաւագի կողմից, իրենք ուղղակի թողեցին, գնացին, լքեցին տարածքը՝ ասելով, որ կվերադառնան»,- մանրամասնեց քահանան։

Տէր Արտաշէսի ներկայացմամբ, նման քայլի շարժառիթը հետեւեալն է. «Քանի որ ես չեմ միացել «եկեղեցու բարենորոգութեան ծրագրին»։

Ասում էին՝ բարերարը եկեղեցու տէրն է, ինքն է որոշում»։

Մեր դիտարկմանը, այսինքն, ըստ իրենց, եթէ բարերարի միջոցներով է կառուցւել եկեղեցին, իրե՞ն է պատկանում, քահանան ասաց, որ, ըստ բարերարի, այո, բայց հողը Մայր Աթոռի սեփականութիւնն է, վկայականն իր մօտ է։

 «Ես ուզում եմ ոչ մէկ չմտնի այս հարցի մէջ, չխառնեն մարդկանց։ Շատերը չեն էլ գիտակցում, թէ ինչ ծանր հարցի մէջ են մտնում իրենք։ Վերջապէս օրէնքն էլ մի կողմը, պէտք է Աստծու առաջ եւ ամէն մարդ իր խղճի առաջ պատասխան տան։ Հիմա սպասում ենք, որ նորից գան, զամոկները փոխեն։

Որոշ մարդիկ չեն կարող որոշել։ Մեր եկեղեցում կայ համայնք, երիտասարդաց միութիւն, կիրակնօրեայ դպրոց, ամէն կիրակի մեր եկեղեցին լեփ-լեցուն է, տարբեր համայքներից մարդիկ հաւաքւում են պատարագի։

Այդ մարդիկ կանգնած են իրենց հոգեւոր հովւի, այս պահին իմ եւ եկեղեցու կողքին։ Ասում եմ՝ այս մարդկանց հոգեւոր արժէքներն ինչո՞ւ եք վիրաւորում, ասում են ոչ մի բան էլ չի լինի, իրենք չեն պատկերացնում, թէ ինչի տակ են մտնում»,- ասաց քահանան։

Հարցին՝ Ձեզ ուզում են հեռացնել, որ Նիկոլ Փաշինեանի՝ «եկեղեցու բարենորոգման» ծրագրին աջակցութիւն յայտնած քահանայի  նշանակե՞ն, Տէր Արտաշէս քահանայ Յակոբեանն ասաց. «Այո, թեկնածուներից մէկին։ Չգիտեմ՝ ով է լինելու։ Չգիտեմ՝ ինչ են անելու, կարող է աւագանու անդամներից մէկին նշանակեն»։

Related Articles

Back to top button