Վիգէն Յակոբեան. «Հայաստանի ուղղութեամբ Կրեմլի նոր կուրատորի խնդիրը ՌԴ նկատմամբ վստահութեան վերականգնումն է՝ փափուկ ուժի միջոցով»

«ԱԼԻՔ» – Հայաստանի ուղղութեամբ Կրեմլի նոր կուրատորի խնդիրը ՌԴ նկատմամբ վստահութեան վերականգնումն է՝ փափուկ ուժի միջոցով։ Այս մասին «Կիզակէտում Արկադի Գրիգորեանի հետ» հաղորդման ժամանակ ասել է քաղաքագէտ Վիգէն Յակոբեանը:
«Այն մարդիկ, որոնք Կրեմլում զբաղւում էին Հայաստանի ուղղութեամբ, փոխւել են, քանի դժգոհութիւն կար հայ-ռուսական յարաբերութիւններում ստեղծւած իրավիճակից։ Տարածաշրջանում իրավիճակ է փոխւել, հիմա Հայաստանը շատ աւելի կարեւոր կարող է լինել Ռուսաստանի համար։
Վրաստանի հետ Մոսկւան ունի լոյալ յարաբերութիւններ, Ադրբեջանի հետ եւս յարաբերութիւնները լաւ են, չնայած որոշ բարդութիւնների։ Միակ անորոշը Հայաստանի հետ յարաբերութիւններն են ու դա խանգարում է փազլի կառուցմանը։ Ռուսաստանը փոխել է Հայաստանի ուղղութեամբ կուրատորին, դա Կիրիենկոն է, որն առանցքային դէմք է Կրեմլում։ Մինչ այդ աշխատել է Աբխազիայի, Օսեթիայի եւ Մոլդովայի ուղղղութիւններով եւ յայտնի է համակարգային մօտեցումներով, նա յեղափոխութիւն չի անելու, նրա խնդիրը ՌԴ նկատմամբ վստահութեան վերականգնումն է՝ փափուկ ուժի միջոցով»,- նշել է քաղաքագէտը։