ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական
Հանդիպել են Փեզեշքիանն ու Փաշինեանը. Կարեւորւել է երկկողմ կապերի խորացումը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարեւորել է Իրանի եւ Հայաստանի միջեւ կապերի շարունակականութիւնը՝ նշելով, որ համակարգման եւ համագործակցութեան ամրապնդումը կը նպաստի փոխադարձ վստահութեան խորացմանն ու երկկողմ յարաբերութիւնների ամրապնդմանը։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Մասուդ Փեզեշքիանն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը հանդիպել եւ զրուցել են Թուրքմենստանում՝ Անկախ Պետութիւնների Համագործակցութեան (ԱՊՀ) երկրների ղեկավարների գագաթնաժողովի եւ Կասպից ծովի բնապահպանական նիստի շրջանակում։
Հանդիպման ընթացքում Փեզեշքիանը կարեւորել է երկու երկրների միջեւ համագործակցութեան լայն հնարաւորութիւնները եւ յոյս յայտնել, որ երկկողմ կապերը կը զարգանան բոլոր ոլորտներում։ Նա ընդգծել է փոխգործակցութեան ընդլայնմանը միտւած համագործակցութտան փաստը։



