ԻրանՀայաստան - Արցախ
ԻԻՀ զբօսաշրջութեան եւ աւտոմրցարշաւների կենտրոնի եւ ՀՀ աւտոմոբիլային ֆեդերացիայի միջեւ ստորագրւել է համագործակցութեան համաձայնագիր

«ԱԼԻՔ» – Հայաստանում Իրանի դեսպանի ներկայութեամբ, ԻԻՀ զբօսաշրջութեան եւ աւտոմրցարշաւների կենտրոնի եւ ՀՀ աւտոմոբիլային ֆեդերացիայի միջեւ ստորագրւել է համագործակցութեան համաձայնագիր։
Parstoday.ir-ի փոխանցմամբ՝ յուշագիրը ստորագրել են ԻԻՀ զբօսաշրջութեան եւ աւտոմրցարշաւների կենտրոնի գործադիր տնօրէն Մոհամմադ Հոսէյն Սուֆին եւ ՀՀ աւտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Արսէն Մանուկեանը։ Համաձայնագրի հիմնական նպատակն է դիւրացնել մասնաւոր մեքենայով Հայաստանի քաղաքացիների մուտքն Իրան։
Յուշագիրը կարեւոր քայլ է երկու երկրների միջեւ զբօսաշրջային եւ տրանսպորտային յարաբերութիւնների ամրապնդման ուղղութեամբ եւ կարող է նպաստել դէպի Իրան ՀՀ քաղաքացիների այցելութիւնների աճին եւ երկու երկրների միջեւ մշակութային ու տնտեսական փոխգործակցութեան զարգացմանը։