ԻրանՄիջազգայինՔաղաքական
ՍԵՓԱՀ. Նաւագնացութեան կարգը խախտած երեք նաւթատար է խոցւել եւ կանգնեցւել Հորմոզի նեղուցում

Իրանի Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը յայտարարել են, որ Հորմոզի նեղուցում երեք նաւթատար, որոնք անտեսել են իրանական կողմի նախազգուշացումները եւ շարունակել երթեւեկել «անվտանգութեան պահանջներին հակասող եւ անօրինական երթուղով», խոցւել եւ կանգնեցւել են։
ԻՅՊԿ-ի հրապարակած հաղորդագրութեան մէջ նշւում է, որ ռազմածովային ուժերը շարունակում են լիարժէք վերահսկողութիւն իրականացնել Հորմոզի նեղուցում եւ զգուշացնում, որ ամերիկեան զինուժի կողմից նաւերին տրւող «ապօրինի հրահանգներն ու միջամտութիւնները» անպատասխան չեն մնայ։



