ԻրանՄիջազգայինՔաղաքական
ԻՅՊԿ-ն բալիստիկ հրթիռներով հարւած է հասցրել Յորդանանում ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարութեան ռազմակայանին

«ԱԼԻՔ» – Սեփահի (ԻՅՊԿ) օդատիեզերական ուժերը յայտարարել են, որ բալիստիկ հրթիռներով հարւածել են Յորդանանում գտնւող ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի բազային եւ CENTCOM-ի տարածաշրջանային կենտրոնին։
ԻՅՊԿ-ի հրապարակած հաղորդագրութեան համաձայն՝ գործողութիւնն իրականացւել է ի պատասխան Իրանի դէմ ԱՄՆ-ի շարունակական ռազմական գործողութիւնների։ Հաղորդագրութիւնում նշւում է, որ «քանի դեռ Իրանի Իսլամական Հանրապետութեան դէմ սպառնալիքները եւ ամերիկեան ուժերի անօրինական գործողութիւնները շարունակւում են, դիմադրութիւնը եւս կը շարունակւի»։
Հաղորդագրութեամբ նաեւ կոչ է արւում դադարեցնել ԱՄՆ-ի սպառնալիքներն ու Իրանի շահերի դէմ ուղղւած միջամտութիւնները՝ ընդգծելով, որ ռազմական պատասխանները կը շարունակւեն այնքան ժամանակ, քանի դեռ շարունակւում են թշնամական գործողութիւնները։



