Հայաստան - ԱրցախՔաղաքական

Կոչերով անհնար է զսպել Ադրբեջանի նման ռազմատենչ եւ յանցաւոր կեցւածքը

Կոչերով անհնար է զսպել Ադրբեջանի նման ռազմատենչ եւ յանցաւոր կեցւածքը: Այս մասին «NEWS.am»-ին տւած արձագանգում նշել է Արցախի ԱԳ նախարար Սերգէյ Ղազարեանը:

«Վերջին շրջանում ամենօրեայ ռեժիմով Ադրբեջանական կողմը իրականացրել է բանակային տեղաշարժեր եւ տարբեր զինատեսակների կուտակումներ, որոնք ուղեկցւել են ինտեսիւ տեղեկատւական-քարոզչական աշխատանքներով՝ հող նախապատրաստելով Արցախի դէմ լայնածաւալ ագրեսիայի համար:

Արցախեան կողմը շարունակաբար բոլոր դերակատարներին նախազգուշացրել է 2020 թ. պատերազմից յետոյ Ադրբեջանի կողմից աննախադէպ ռազմական ուժի կուտակումների անհերքելի փաստի եւ հնարաւոր սադրանքների մասին, այդ թւում՝ լայնամասշտաբ ռազմական գործողութիւնների կանխման ակնկալիքով:

Ինչպէս տեղեակ էք՝ վերջին 24 ժամւայ ընթացքում ադրբեջանական կողմը ապատեղեկատւութիւն է տարածել, որ իբր թէ արցախեան կողմը դիւերսիոն գործողութիւններ է իրականացրել, հրետակոծութեան ենթարկել ադրբեջանական դիրքերը:

Իսկ քիչ անց նրանք տարածել են տեղեկատւութիւն, որ սկսել են այսպէս կոչւած «հակաահաբեկչական գործողութիւն», ինչը վկայում է նրա մասին, որ այս բոլոր քայլերը նախապէս ծրագրաւորւած են եղել: Սա ամբողջութեամբ տեղաւորւում է վերջին ամիսների ընթացքում հայկական կողմի՝ Արցախի եւ նրա ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպանական գործողութիւնների մասին հաղորդումներին:

Այժմ մենք ականատեսն ենք, թէ ինչպէս է Ադրբեջանը իր ցեղասպան քաղաքականութեան իրականացման գործում անցնում խաղաղ բնակչութեան ֆիզիկական բնաջնջմանը եւ քաղաքացիական օբիեկտները ոչնչացնելու գործողութիւններին:

Միջազգային դերակատարներին բազմիցս յայտնել ենք, որ կոչերով անհնար է զսպել Ադրբեջանի նման ռազմատենչ եւ յանցաւոր կեցւածքը: Մենք պահանջում ենք, որ միջազգային հանրութիւնը շատ կարճ ժամանակահատւածում գործուն քայլեր ձեռնարկի՝ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար»,- նշւում է նախարարի արձագանգում:

Related Articles

Back to top button