Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

«Կաւկազար». ««Զանգեզուրի միջանցք»-ի ամերիկա-թուրքական նախաձեռնութիւնը ՀՀ-ին ինքնիշխանութիւնից զրկման շարունակութիւնն է»

«ԱԼԻՔ» – ««Զանգեզուրի միջանցք»-ը մասնաւոր ընկերութեանը փոխանցելու ամերիկա-թուրքական նախաձեռնութիւնը Հայաստանի ինքնիշխանութիւնից զրկելու եւ այն թուրքական ազդեցութեան ոլորտում ընդգրկելու տրամաբանական շարունակութիւնն է»: Գրում է ռուսական «Կաւկազար»-ի տելեգրամեան ալիքը։

«Վերահսկողութեան առանցքային լծակները միեւնոյնն է՝ կը մնան թուրքերի ձեռքում Հայաստանի տարածքով հնարաւոր տարանցումից ստացւած եկամուտը կը փոխանցւի այդ ամերիկեան ընկերութեանը, ուստի հաղորդակցութիւնների ապաշրջափակման արդիւնքում հայերի համար բացւող օգուտների մասին հայկական իշխանութիւնների ցանկացած պատմութիւն պարզապէս հեքիաթներ են։ Շահող դուրս կը գան ուրիշները։ Դա տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու գինն է։

Սակայն միջանցքը դեռ պէտք է կառուցւի, ինչը լեռնային տեղանքում չափազանց դժւար խնդիր է»,- նշել է տելեգրամյան ալիքը:

Related Articles

Back to top button