Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արթուր Խաչատրեան. «Վաղարշապատը դաս էր»

«ԱԼԻՔ» – «Վաղարշապատում 50 տոկոսից պակաս մասնակցութիւնը ցոյց է տալիս, որ ընտրողների զգալի մասը գերադասում է չմասնակցել։ Սա նշանակում է՝ Փաշինեանի ռէյտինգը նւազել է, ահաբեկման պայմաններում միայն հաւաքեց այդքան ձայն»։ 24TV-ի «Հարցազրոյց Հերմինէ Միքայէլեանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք է յայտնել ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը։

«Այս ամէնը ընդդիմութեան համար խորհելու առիթ եւ դաս է ռազմավարութիւն մշակելու համար, 2026-ին փոքր կուսակցութիւններն ամբիցիաների զոհ չպէտք է դառնան, բոնուս չպարգեւեն Փաշինեանին»,- նշել է պատգամաւորը։

Դիտարկմանը, թէ Փաշինեանը օրերս ԱԺ ամբիոնից ասում էր, որ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը յաջորդ խորհրդարանում չպէտք է լինեն. Խաչատրեանը պատասխանել է, որ ընդդիմութիւնը դարձել է Փաշինեանի ահուսարսափը, բայց ինքը չի որոշում՝ ով լինի խորհրդարանում, ով՝ ոչ։

«Եթէ հիմք ունենային մեզ ազդեցութեան գործակալ համարելու, հիմա կալանաւորւած կը լինէինք, բայց դա ասելով՝ հիմքեր են ուզում ստեղծել, որոշ քաղաքական ուժերի ընտրութիւններին արգելել մասնակցութիւն ունենալ»,- ընդգծել է նա։

Related Articles

Back to top button