Մայր Աթոռը որոշել է պահպանել Արցախի թեմը
Մայր Աթոռը որոշել է պահպանել Արցախի թեմը։ Այս մասին յայտնում են Մայր Աթոռի տեղեկատւական կենտրոնից:
Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովը նախագահում էր Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:
Ժողովի առաջին օրը զեկոյցով հանդէս եկան Արցախի թեմի առաջնորդը եւ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարեանը:
Ինչպէս նշեց Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեանը, Արցախի թեմի լուծարումը տեղի չի ունենայ։
«Վեհափառ Հայրապետը, ի ուրախութիւն մեզ բոլորիս, յայտարարեց, որ Արցախի թեմը չի լուծարւելու, այլ փոքր ինչ գործառոյթներն են փոխւելու։ Այն իր նպատակին կը ծառայի։ Սա կը նշանակի, որ մենք մեր սրտում նորից Արցախ վերադառնալու երազանք կունենանք»,- նշեց Արցախի թեմի առաջնորդը։
Յաջորդ օրւայ նիստին զեկոյցով հանդէս եկաւ Կախւածութիւնների բուժման ազգային կենտրոնի տնօրէն Սուրէն Նազինեանը: Ներկայացրեց Հայաստանում թմրամոլութեան աճի հետ կապւած իրավիճակը: