Պեսկով. «Պուտինը պետութեան նոյնիսկ ամենաթշւառ ղեկավարին ոչ մի անգամ այդպիսին չի անւանել»

«ԱԼԻՔ» – «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միշտ յարգանքով է վերաբերւում գործընկերներին եւ նոյնիսկ ամենաթշւառ պետութեան ղեկավարին երբեք այդպիսին չի անւանել»։ Այս մասին ըստ News.am-ի՝ ռուսակն ՏԱՍՍ-ին յայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ամերիկեան քաղաքական երգիծանքի առանձնայատկութիւններին նւիրւած սիւնակի մեկնաբանութեան մէջ։
«Իմ համար, օրինակ, կանոնների եւ քաղաքավարութեան առումով բացարձակ անգերազանցելի հեղինակութիւն է նախագահ Պուտինը։ Նոյնիսկ ամենաթշւառ պետութեան ղեկավարին նա ոչ մի անգամ այդպիսին չի անւանել»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ խօսելով մեդիայում թոյլատրելիի սահմանների մասին։
Նա յաւելել է, որ «Պուտինը ոչ միշտ է բարյացակամօրէն խօսում, բայց միշտ յարգալից է նման պետութիւնների ղեկավարների մասին եւ յարգալից է վերաբերւում իր գործընկերներին»։



