ՄիջազգայինՔաղաքական

Ուկրաինան ստացել է F-16 կործանիչների առաջին խմբաքանակը

«ԱԼԻՔ»- Ուկրաինան դաշնակիցներից ստացել է F-16 բազմանպատակային կործանիչների առաջին խմբաքանակը։ Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով գործին ծանօթ անանուն զրուցակիցներին։

Նրանք յայտնել են, որ ամերիկեան արտադրութեան ռազմական ինքնաթիռները Ուկրաինայի Զինւած ուժերին փոխանցելու վերջնաժամկէտը յուլիսի վերջն է, եւ այն պահպանւել է ։

Աւելի ուշ, The Wall Street Journal-ը յղում անելով աղբիւրներին՝ յայտնել է, որ ԱՄՆ-ը համաձայնել է Ուկրաինա ուղարկւած F-16 կործանիչները զինել հրթիռներով եւ ժամանակակից այլ զինատեսակներով։

Նախատեսւում է, որ Սպիտակ տունը Կիեւին կը մատակարարի AIM-120C-8 AMRAAM եւ AIM-9X օդ-օդ հրթիռներ, ինչպէս նաեւ AGM-88 HARM օդ-երկիր հակառադարային հրթիռներ:

Related Articles

Back to top button