Էրդողանի կուսակցութիւնն ամենացածր աջակցութիւնն է վայելում 2002 թւականին իշխանութեան գալուց ի վեր
«ԱԼԻՔ» – Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեանը (AKP) հանրային աջակցութիւնը հասել է ամենացածր մակարդակին՝ 2002 թւականին կուսակցութեան իշխանութեան գալուց ի վեր։ Դրա մասին են վկայում Անկարայում տեղակայւած MetroPOLL Research ընկերութեան հարցումների արդիւնքները։ Հաղորդում է News.am-ը:
MetroPOLL «Թուրքիայի զարկերակ» հետազօտութեան արդիւնքները ապրիլ, մայիս, յունիս եւ յուլիս ամիսների կտրւածքով յայտնել է ընկերութեան սեփականատէր, պրոֆեսոր Օզեր Սենկարը։
Արդիւնքները ցոյց են տւել, որ ԱԶԿ-ին ընտրողների աջակցութիւնը ապրիլից յուլիս 20.6%-ից անկում է ապրել, հասնելով մինչեւ 18.1%-ի: Չկողմնորոշւած ընտրողների հաշւին այն կազմում է 26.1%-ի ։
Հիմնական ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցութեան հանդէպ համակրանքը, սակայն, աւելի կայուն է եղել՝ ապրիլին՝ 23.8%, իսկ յուլիսին՝ 23.5%: Չկողմնորոշւած ընտրողների հաշւարկով այս կուսակցութեան աջակցութիւնը կազմել է 33.8%-ի ։
Հարցման մասնակիցներին հարցրել են, թէ որ կուսակցութեան օգտին կը քւէարկէին, եթէ համընդհանուր ընտրութիւններն անցկացւէին յաջորդ կիրակի: Հարցմանը 3427 մասնակցել է 1784 մարդ 28 նահանգներից։