
«ԱԼԻՔ» – Ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Շահրամ Իրանին յայտարարել է, որ բանակի ռազմածովային ուժերի երկու նաւախումբ ներկայում դուրս են եկել ազատ ջրեր եւ ովկիանոսներում իրականացնում են երկրի առեւտրային նաւերի ուղեկցման առաքելութիւնը։ Նրա որակմամբ՝ աւելի քան 100 ծովային դեսանտների զգօն ներկայութեամբ, այս ուժերը ապահովում են երկրի ծովային հաղորդուղիների անվտանգութիւնը։
Ծովակալի համաձայն՝ նաւատորմը ազատ ջրեր է գործուղել բարձր դիմացկունութեամբ եւ երկարաժամկէտ գործունէութեան համար նախատեսւած նոր սարքաւորումներ, որոնք կարող են օվկիանոսի խորքում գործել որպէս վստահութիւն ներշնչող լողացող բազա։
Նա ընդգծել է «Սահանդ» բարձր մարտական կարողութիւններով ռազմանաւի եւ «Քուրդեաստան» նաւի առկայութիւնը՝ դրանք ներկայացնելով որպէս հիմնական ուղեկցող ուժեր։
Հրամանատարը ձեռքբերումները վերագրել է նաւատորմի նահատակների նւիրաբերած զոհողութեանն ու արեանը եւ ընդգծել, որ այս կարողութիւնները ապահովում են երկրի ծովային տնտեսական առաջնահերթութեան իրագործումը՝ յատկապէս ուղեկցման գործողութիւններում։
Ծովակալ Իրանին վստահեցրել է, որ տեղական արտադրութեան նորագոյն տեխնոլոգիաների ներգրաւմամբ Իրանը պատրաստ է աւելի մեծ հզօրութեամբ պահպանել իր ծովային գերիշխանութիւնը։



