Շանհայի կազմակերպութեան զօրքերը մասնակցում են «Սահանդ 2025» հակաահաբեկչական զօրավարժութեանը

«ԱԼԻՔ» – «Սահանդ 2025» հակաահաբեկչական զօրավարժութեան տակտիկական հրամանատար, գեներալ Նոշադ Աբդարին ներկայացրել է զինավարժանքի վերջին փուլի գործողութիւնների մանրամասները։ Նրա խօսքով՝ զօրավարժութիւնը, որին մասնակցում են Իրանի, Բելառուսի եւ Ուզբեկստանի օպերատիւ խմբերը, նպատակ ունի ուժեղացնել տարածաշրջանի ներքին անվտանգութիւնը եւ հակազդել ցանկացած ահաբեկչական սպառնալիքին։ Այս մասին է տեղեկացրել բանակի հարնութեան հետ կապերի գրասենեակը, նշում է «Ֆարս»-ը:
Հրամանատարի տեղեկացմամբ՝ նախ՝ հետախուզական խմբերը կանխորոշելու են պայմանական թշնամու շարժը, ինչից յետոյ անօդաչու սարքերն իրականացնելու են բարձր ճշգրտութեամբ հարւածներ։ Զուգահեռաբար սահմանին ստեղծւելու է պաշտպանական գիծ, իսկ պահեստային խմբերը նախաձեռնելու են հետապնդման գործողութիւն՝ ապահովելով ամբողջական սահմանային անվտանգութիւնը։
Հետագայ փուլում հաւանիրուզի (բանակի ուղղաթիռային ստորաբաժանումը) գրոհելու եւ ոչնչացնելու է թշնամուն իր զբաղեցրած դիրքերի խորքում։ Միջազգային համատեղ գործողութեան շրջանակում Իրանի եւ Բելառուսի յատուկջոկատներն իրականացնելու են փրկարար գործողութիւն՝ պայմանական «սպիտակ ահաբեկիչների» կողմից ծրագրւած պատանդառութեան սցենարում։
Զօրավարժութեան վերջին փուլում իրականացւելու է տեղանքի մաքրագործում եւ կայուն անվտանգութեան վերականգնում՝ Ուզբեկստանի օպերատիւ ջոկատների մասնակցութեամբ։



