
«ԱԼԻՔ» – Երեքշաբթի՝ մայիսի 20-ին, նահատակ Ռէյիսիի եւ վերջին տասնամեակներին ծառայութեան ընթացքում նահատակւած միւս պաշտօնեաների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ, Իսլ. յեղափոխութեան առաջնորդը յիշեցրել է, որ նահատակ Ռէյիսին հէնց սկզբից մերժել էր դէմ առ դէմ բանակցութիւնների առաջարկը, փակելով՝ անել վիճակների առիթներն ու որոշ կողմերի բերանը: «Չնայած ԱՄՆ-ի հետ անուղղակի խօսակցութիւնները միշտ եղել են եւ շարունակւում են»-, նշել է նա:
Tasnim-ի համաձայն՝ Այաթ. Խամենէին յիշեցնելով բանակցութիւնների անուղղակի ձեւաչափի կարեւորութիւնը՝ անհեթեթութիւններից խուսափելու նպատակով, ընդգծել է. «Այժմ ամերիկացիներն ասում են, որ թոյլ չեն տայ Իրանին շարունակելու հարստացնել ուրանը»:
Նա ընդգծել է, որ այդ պնդումները անհեթեթ յիմարութիւն են, եւ ոչ մէկն այս կամ այն բանի համար չի սպասում նրանց թոյլտւութեանը: «Իսլամական Հանրապետութիւնը հաստատակամօրէն կը շարունակի իր քաղաքականութիւնն ու սեփական ծրագրերը»,- ընդգծել է նա:
Անդրադառնալով նաեւ որոշ արեւմտեան երկրների՝ ուրանը Իրանում չհարստացնելու վերաբերեալ պնդումներին, գերագոյն առաջնորդը յաւելել է. «Շուտով՝ մէկ այլ յարմար առիթով մեր ժողովրդին կը յայտնեմ, թէ որն է նրանց իրական մտադրութիւնն ու նպատակը նման պնդումների հարցում»: