ՄիջազգայինՔաղաքական
Ուշակով. «Ուկրաինայի խաղաղութեան ծրագրի շուրջ շատ ենթադրութիւններ կան, բայց Ռուսաստանը հաւատում է միայն ԱՄՆ-ից ստացած տեղեկատւութեանը»

«ԱԼԻՔ» – Ռուսաստանը ծանօթ է եղել ԱՄՆ-ի խաղաղութեան ծրագրի առաջարկներից մէկին, սակայն որեւէ կոնկրետ բանակցութիւններ չեն ընթացել։ Այս մասին ըստ Tert.am-ի` յայտարարել է Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Իւրի Ուշակովը։
«Ալեյասկայում քննարկւած ԱՄՆ-ի խաղաղութեան ծրագրի շատ դրոյթներ ընդունելի են Ռուսաստանի համար»,-նշել է Ուշակովը։
Նա կարծում է, որ ԱՄՆ-ն մօտ ապագայում կը կապւի Ռուսաստանի հետ՝ անձամբ քննարկելու խաղաղութեան ծրագրի մանրամասները, սակայն դեռեւս որեւէ կոնկրետ համաձայնութեան չի հասել։
Ուշակովը յայտարարել է, որ Ուկրաինայի համար խաղաղութեան ծրագրի շուրջ շատ ենթադրութիւններ կան, եւ Ռուսաստանը հաւատում է միայն ԱՄՆ-ից անմիջապէս ստացւած տեղեկատւութեանը։



