Հայաստան - ԱրցախՔաղաքական

Պատմաբան. «Եթէ առաջիկայում Նիկոլը մնաց ՀՀ կառավարիչի աթոռին, հաշւած տարիներ անց Գրիգոր Լուսաւորիչը աղւան է հռչակւելու»

«ԱԼԻՔ» – «Վերջին 1000 տարւայ  ընթացքում այլադաւան ոչ մի նւաճող՝ ոչ սելջուկ-թ ուրքերը, ոչ մոնղոլները, ոչ օսմանները, ոչ էլ պարսիկները երբեք չեն մտորել Հայ Առաքելական Եկեղեցին ոչնչացնելու մասին: Վերջին 1000 տարում առաջին անգամ այդ մասին մտորում են նորայայտ նւաճողները՝ Իլհամ Ալիեւն ու նրա զոյգ վեցնողները՝ Փաշինեանն ու Փաշազադէն»,- ֆէյսբուքեան իր էջում գրել է պատմաբան Միհրան Յակոբեանը։

Նա շարունակել է.

«Ադրբեջանի ղեկավարութիւնը կատակ չի անում, երբ խօսում է Սիւնիքի, Երեւանի ու Էջմիածնի նւաճման մասին: Կատակ չէր անում նաեւ Ղարաբաղի մասին խօսելու ժամանակ:

Ստացւել է այնպէս, որ տարածքի պատմականութեան, այսինքն՝ հայերին պատկանելու գլխաւոր փաստերն ու վկաները հայերի հնամենի եկեղեցիներն են: Այդ իսկ պատճառով Ադրբեջանը հայկական եկեղեցիները աղւանական է հռչակում (Ղարաբաղում, Երեւանում, Էջմիածնում եւ այլուր), իսկ հայերին՝ Հնդկաստանից Հարաւային Կովկաս ներթափանցած ու աղւանական եկեղեցիներին եւ մշակոյթին տիրացած ցեղ:

Զուգահեռաբար ադրբեջանցիների նախնիներն էլ կարգւում են քրիստոնեայ աղւանները: Ի վերջոյ, բոսնիացի մուսուլմանները միշտ չեն չէ՞ մուսուլման եղել, նախկինում ուղղափառ քրիստոնեաներ են եղել: Նոյն տրամաբանութեամբ Ալիեւը փորձում է մուսուլման ադրբեջանցիներին քրիստոնեայ աղւանների ժառանգ կարգել ու դրանով հիմնաւորել Հայաստանի «Արեւմտեան Ադրբեջան» լինելը:

Եւ, քանի որ այս գործընթացում խանգարող միակ ինստիտուտը մնացել է Հայ Եկեղեցին, ուստի խնդիր է դրւած չէզոքացնել այդ «վտանգը»: Նկատե՞լ էք, որ Փաշինեանի ու Փաշազադէի թէզերը (Հայ Առաքելական Եկեղեցին քաղաքականութեամբ է զբաղւում) նոյնական են եւ նոյն գրասենեակում՝ Ադրբեջանի նախագահի նստավայրում են թխւել:

Եթէ առաջիկայում Նիկոլը մնաց Հայաստանի կառավարիչի աթոռին, հաշւած տարիներ (եթէ ոչ ամիսներ) անց Գրիգոր Լուսաւորիչը աղւան է հռչակւելու, Լուսաւորչի գահը՝ աղւանական, աւելին՝ Մայր Աթոռում ազան է հնչելու: Չէ՞ք հաւատում, յիշէք, թէ Նիկոլն ինչպէս յանձնեց Արցախը:

Եթէ կասէք՝ քրիստոնէական աշխարհը թոյլ չի տայ, յիշէք Արցախի յանձնումն իր հինաւուրց վանքերով ու եկեղեցիներով: Ի վերջոյ քրիստոնէական աշխարհը Սուրբ Սոֆիայի տաճար է յանձնել թուրքերին, ինչո՞ւ պէտք է Սուրբ Էջմիածին չյանձնի: Ինչո՞ւ չյանձնի, եթէ հայերը իրենց երկրի կառավարչի աթոռին նստած թշնամուց չեն ցանկանում կամ չեն կարողանում ազատւել»։

Related Articles

Back to top button