ՄիջազգայինՔաղաքական

Նեթանիահու. «Իսրայէլը համագործակցում է Թրամփի վարչակազմի հետ՝ Գազայի վերաբերեալ ամերիկեան ծրագրի շուրջ»

«ԱԼԻՔ» – Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուն Fox News հեռուստաալիքին տւած հարցազրոյցում յայտարարել է, որ Իսրայէլը ներկայումս համագործակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ՝ Գազայի պատերազմը դադարեցնելու 21 կէտից բաղկացած ամերիկեան ծրագրի իրականացման ուղղութեամբ։ Հաղորդում է News.am-ը:

«Մենք աշխատում ենք այդ ուղղութեամբ»,- ասել է Նեթանիահուն՝ պատասխանելով ծրագրին վերաբերող հարցին՝ Թրամփի հետ Սպիտակ տանը նախատեսւած հանդիպումից մէկ օր առաջ։ «Այն դեռ աւարտւած չէ, բայց մենք աշխատում ենք նախագահ Թրամփի թիմի հետ՝ հէնց այս պահին, երբ խօսում ենք»։

«Յուսով եմ՝ ամէն ինչ կը ստացւի, որովհետև մենք ուզում ենք ազատել մեր պատանդներին, վերջ տալ ՀԱՄԱՍ-ի իշխանութեանը, զինաթափել նրանց, ապառազմականացնել Գազան եւ կառուցել նոր ապագայ՝ ինչպէս Գազայի բնակիչների, այնպէս էլ իսրայէլցիների եւ ողջ տարածաշրջանի համար»,- ասել է Նեթանիահուն։

Աւելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել էր Մերձաւոր Արեւելքում «մեծ ձեռքբերում ունենալու իրական հնարաւորութեան» մասին։

Related Articles

Back to top button