Բաքւի բանտերում հայ մարդու կեղեքման իւրաքաչիւր օրը պիտի խորացնի մեր հաւաքական ցաւը. ՀՅԴ Բիւրոյի անդամներն այցելել են նստացոյցի եւ հացադուլի վայր

«ԱԼԻՔ» – ՀՅԴ Բիւրոյի անդամներ Լիլիթ Գալստեանը եւ Տարօն Տօնոյեանն այսօր (մարտի 9-ին-ԽՄԲ.) այցելել են Ազատութեան հրապարակում նստացոյց եւ հացադուլ անող մեր հայրենակիցներին։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Բիւրոյի անդամ, ԱԺ պատգամաւոր Լիլիթ Գալստեանը։
«Ընկերոջս՝ Տարօն Տօնոյեանի հետ, այցելեցինք Ազատութեան հրապարակում ի աջակցութիւն Բաքւի բանտերում պատանդառւած մեր հայրենակիցների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան հացադուլ եւ նստացոյց յայտարարած Մանէ Թանդիլեանին եւ մեր հայրենակիցների մի խմբի։
Մանէի հետ խօսեցինք բոլորիս արժանապատւութիւնը նւաստացնող իրականութեան մասին…
Պաշտօնական Հայաստանն անպաշտպան է թողել իր սեփական քաղաքացիներին, քաղաքական եւ պետական գործիչների, որոնք կեանքի գնով Հայրենիք են պաշտպանել։
Հայաստանի ուրացման ֆոնին ՄԵՆՔ՝ բոլորս, պիտի մեծացնենք հանրային ճնշումն ու միջազգային կառոյցներում շարունակենք պատանդառւած մեր հայրենակիցների իրաւունքների պաշտպանութեան աշխատանքները։
Հայ Դատի բոլոր կառոյցները, այդ թւում Վաշինգտոնում գործող Armenian Legal Center/Հայ իրաւական կենտրոնը աշխատանքներ են տանում թէ՜ միջազգային իրազեկման, թէ՜ միջազգային դատարանում նրանց իրաւունքների պաշտպանութեան ուղղութեամբ։
Բաքւի բանտերում հայ մարդու կեղեքման իւրաքաչիւր օրը պիտի խորացնի մեր հաւաքական ցաւն ու դառնայ արժանապատւութեան համար պայքարի, արթնացման ազդակ։
Այսօր (մարտի 9-ին-ԽՄԲ.) լրանում է Ռուբէն Վարդանեանի հացադուլի 20-րդ օրը։
ՄԻ՛ ԼՌէՔ, սա նորմալ չէ, սա ինքնաուրացում է!!!!!!!!
Բաքւում ՀԱՅԱՍՏԱՆՆ է ԴԱՏՒՈՒՄ!!!!»։