ՄիջազգայինՔաղաքական
Գազայում իսրայէլական հարւածների հետեւանքով զոհերի թիւը գերազանցել է 66 հազարը

«ԱԼԻՔ» – Վերջին 24 ժամւայ ընթացքում Գազայի հատւածում իսրայէլական հարւածների հետեւանքով 79 պաղեստինցի է զոհւել, իսկ 379-ը՝ վիրաւորւել։
«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշւած է Գազայի առողջապահական գերատեսչութեան տարածած հաղորդագրութեան մէջ։
Գերատեսչութեան տեղեկատւութեան համաձայն՝ Իսրայէլի ռազմագործողութիւնների հետեւանքով 2023 թւականի հոկտեմբերի 7-ից ի վեր 66 հազար 5 մարդ է զոհւել, վիրաւորւել՝ 168 հազար 162-ը։