Հայաստան - ԱրցախՔաղաքական

Բագրատ Սրբազանը հիմա անում է այն, ինչ միշտ եկեղեցուց են սպասել

Հանրութեան պահանջները ասեմ, թէ պատկերացումները, դէ գիտէք՝ հաւատացեալները կամաւոր խաչւեն, հոգեւոր հայրերը սուրբ ու հրեշտակ լինեն, Եկեղեցին դռնեդուռ անցնի ու բոլորի կողքը լինի։ Որ՝ ճիշտ կը լինի հոգեւորականները չուտեն, մի շորով ու ոտաբոբիկ քարոզ անեն, որ մարդիկ հաւատան հաւատին։ Գուցէ շատ խիստ թւեցի, բայց որ Եկեղեցին պիտի միշտ մարդկանց կողքը ու հետ լինի՝ սա նւազագոյն պահանջն է։

Ու Բագրատ Սրբազանը այդպէս էլ ապրում էր՝ գիւղացու կողքին, զինւորի կողքին, դիրքում, Հայրենիքի կողքին։

Ու Բագրատ Սրբազանը այդպէս էլ արեց. Կիրանցում մարդկանց կողքին էր, այնտեղից մարդկանց խնդիրը քայլելով, արիւնոտւած ոտքերով անմռունչ, բերեց Երեւան, մարդկանց ասաց, որ միշտ իրենց կողքին է լինելու, ամէն ինչ դրեց կողք,  միայն հաւատ, կամք ու էութիւնն իր առաւ, շրջում է Հայաստանով մէկ։ Մարդկանց հետ, մարդկանց կողքին, լսում է նրանց, իր խօսքն է ասում, նրանց խնդիրները բերում, պատմում է՝ մարզ առ մարզ, գիւղ-առ գիւղ, մարդ առ մարդ։

Ու թէկուզ իրենով արդէն իւրաքանչիւր ցանկացող կարող է իրեն միայնակ չզգալ, ու իրենով միայն արդէն Սրբազանը կապում է մարդկանց՝ Տաւուշից Սիւնիք ու անդարդ Երեւան։

Ի դէպ՝ Բագրատ Սրբազանը յայտնեց, որ նաեւ Երեւանի թաղերով են այսուհետ շրջելու երեկոները։

Ձեզ տեսնեմ՝ լսէք կարեւորը։ Համոզւէք, որ ճիշտ եմ գրել, չեմ գովել։

Ա. Ո.

Panorama.am

Related Articles

Back to top button