Հայաստան - ԱրցախՔաղաքական

Գառնիկ Դանիէլեան. «Իշխող կուսակցութիւնն օրերս աւետեց նոր պատերազմի մասին»

«ԱԼԻՔ» – Մեր նպատակը չարիքի իշխանութիւնից ազատւելն է ու ձեզ հետ միասին պէտք է մեր ծրագրերն իրականացնենք։ Այս մասին երէկ՝ յուլիսի 21-ին, Նորատուսում բնակիչների հետ հանդիպմանը ասել է ՀՅԴ Տաւուշի Մարզային կոմիտէի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր եւ «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժման անդամ Գառնիկ Դանիէլեանը:

«Սա մէկ անձի, մէկ կուսակցութեան ու մէկ քաղաքական շարժման անելիքը չէ։ Հայրենիքի առջեւ պարտականութիւն ունեն բոլորը՝ գիւղացուց, շինականից սկսած, մինչեւ գիտնական»,- ասել է նա։

Նա իր խօսքում նաեւ ասել է, որ իշխող կուսակցութիւնն օրերս աւետեց նոր պատերազմի մասին։

«Երբ ամիսներ, տարիներ շարունակ ասում էինք, որ թշնամին չի հրաժարւելու իր ծրագրերից եւ գնալու է նոր տարածքներ, նոր բնակավայրեր զաւթելու ճանապարհով, շատերը թերահաւատօրէն էին նայում, ոմանք էլ անջատել էին այդ ուղղութեամբ բանականութիւնը եւ մտածում էին, որ ջայլամի քաղաքականութիւն վարելով կը կարողանան թշնամուն հակահարւած տալ»,- նշել է նա:

Related Articles

Back to top button