Իսկութեանը չհամապատասխանող այդպիսի ձայնագրութիւնների ստեղծումն ու տարածումն ապօրինի է

Իշխանական կայքերում եւ սոցցանցերի էջերում յայտնւում են ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վրդանեանին վերագրւող ձայնագրութիւններ, որոնցով փորձ է արւում արատաւորել Գերասիմ Վարդանեանի բարի համբաւը եւ կեղծ լուրեր տարածելով պառակտութիւններ առաջացնել ընդդիմադիր դաշտում եւ շարժման շարքերում:
Յայտնում ենք, որ իսկութեանը չհամապատասխանող այդպիսի ձայնագրութիւնների ստեղծումը (թէ ինչ տեխնոլոգիաներով են դրանք ստեղծել, դեռ կը պարզւի քննութեան ընթացքում) եւ տարածումն ապօրինի է: Այդպիսի վարքագիծն ամբողջովին համապատասխանում է Հայաստանում հաստատւած ռեժիմի` ստի եւ կեղծիքի որդեգրած գործելաոճին:
Նշենք նաեւ, որ մենք տեղեկացւած էինք այս եւ նմանատիպ այլ «ձայնագրութիւններ» պատրաստելու իշխանութիւնների յանձնարարութեան մասին:
Մէկ անգամ եւս յայտնում ենք, որ դրանք միանգամայն հակաօրինական են, նմանատիպ ձայնագրութիւնների ստեղծման եւ տարածման գործում ներառւած բոլոր անձանց պէտք է տրւի համապատասխան քրէարիաւական գնահատական:
ՀՅԴ Հայաստանի Հանրային կապերի գրասենեակ
19.06.2024 թ.