Հայաստան - ԱրցախՔաղաքական
Ադրբեջանցիներն ամբողջութեամբ ոչնչացրել են Հադրութի շրջանի Մոխրենէս գիւղը

«ԱԼԻՔ» – Ադրբեջանն ամբողջութեամբ ոչնչացրել է Հադրութի շրջանի Մոխրենէս գիւղը, որն ադրբեջանական վերահսկողութեան տակ էր անցել 2020 թւականի 44-օրեայ պատերազմի ժամանակ։ Այս մասին յայտնում է «Գեղարդ հիմնադրամ»-ը։
«Ադրբեջանի վանդալային գործողութիւնները չեն սահմանափակւում միայն յուշարձանների, գերեզմանոցների եւ եկեղեցի-վանքերի ոչնչացմամբ։
Ադրբեջանը թիրախաւորւած վերացնում է հայկական գիւղերն ու թաղամասերը։ Արբանեակային պատկերները ցոյց են տալիս, որ գիւղի տների մեծ մասը, դպրոցը, մանկապարտէզն ու այլ շինութիւններ քանդւել են։ Ընդհանուր առմամբ՝ քանդւել է աւելի քան 40 տուն եւ շինութիւն, իսկ Մոխրենէսի Սուրբ Սարգիս եկեղեցին մինչեւ 2022 թւականի հոկտեմբերն էր ամբողջութեամբ աւերւել»,- ասւած է հիմնադրամի ֆէյսբուքեան էջում հրապարակւած գրառման մէջ։