Ստեփան Դանիէլեան. «Մտնում ենք դասական գաղութատիրութեան ռեժիմ»
«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ զգուշացնելով, որ Հայաստանը մտնում է դասական գաղութատիրութեան ռեժիմ, ինչի մասին Հայաստանում շատրեն են լսել ու կարդացել, բայց դա նրանց կողքով է անցել:
Նա գրել է. «Աֆրիկայում եղել են Մաբուտուն, Բոկասօն եւ շատ-շատերը, հիմա եկել է ժամանակը, երբ մեր կաշւի վրայ ենք զգալու դասական գաղութատիրութիւնն ու արտաքին կառավարումը:
Հետաքրքիր է, որ Բատիստան, ումից Ֆիդէլ Կաստրօն ազատագրեց Կուբան, սկզբնական շրջանում հանդէս էր գալիս որպէս անկախական շարժման առաջնորդ, սակայն, յետոյ, երկիրը դրեց արտաքին կառավարման տակ, այն դարձնելով Մաֆիայի ու պոռնոբիզնեսի արոտավայր:
Տեսնում ենք, ու հաշտւում ենք, որովհետեւ գաղութատիրութիւնն առաջին հերթին յենւում է ցածր սոցիալական պատկերացումներ ու կառավարման արատաւոր կառուցւածք ունեցող երկրներում, որտեղ սոցիալական պոպուլիզմն ու ազգային ինքնութեան խաթարւած պատկերացումները գաղութատէրերի հիմնական գործիքներն են, նաեւ, բնականաբար, տեղական դիկտատորները, որոնք հիմնականում, իրենց տիպարով, կլոուններ են, եւ դրա համար սիրելի ու ընկալելի տեսարանների կարօտ զանգւածի համար»,- գրել է նա։