Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ադրբեջանը Խնածախի, Խոզնաւարի եւ այլ ուղղութիւններով հրադադարի ռեժիմը կրկին խախտել է

«ԱԼԻՔ» – Մայիսի 7-ի երեկոյեան, աւանդոյթի ուժով, Ադրբեջանը Խնածախի, Խոզնաւարի եւ այլ ուղղութիւններով հրադադարի ռեժիմը կրկին խախտել է: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը:

«Ադրբեջանը մի ամիս է՝ սիստեմատիկ ձեւով ահաբեկում է սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին՝ գիշերային ժամերին, որոշակի պարբերականութեամբ կրակահերթեր արձակելով եւ հոգեբանական, նիւթական ու այլ վնասներ պատճառելով:

ԱԺ-ում առիւծ կտրողներն ու ԱԱԾ նկուղով շանտաժ անողները (խօսքը Փաշինեանի՝ ՀՀ ԱԺ-ում, երէկւայ ջղաձիգ ելոյթի մասին է-ԽՄԲ.) այս ամէնն, իհարկէ, կանտեսեն, որովհետեւ Ադրբեջանի հետ յարաբերութիւններում ծուռվզի, կռացածի ու հպատակւածի կարգավիճակ ունեն:

Իսկ «դեբոշներն» ու կլոունադան (խօսքը Փաշինեանի՝ ծեծկռտոց եւ կրկէսային ներկայացում-ԽՄԲ.) բացառապէս ներքին լսարանի ու սեփական ժողովրդի դէմ է»,- գրել է նա:

Related Articles

Back to top button