Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ներիշխանական գզւռտոցը թափ է հաւաքում. ՔՊ-ում իրար ոտքի տակ են փորում

ՔՊ-ում իրար ոտքի տակ փորելու, իրար դէմ գործ տալու ժամանակներ են։ Առաջիկայ համապետական ընտրութիւնները որքան մօտենում են, այնքան ներիշխանական գզւռտոցը թափ է հաւաքում։ Պատգամաւորներից մէկը մեզ պատմեց, որ բոլորը բոլորի դէմ «դոսիեներ» են հաւաքում ու զեկուցում «շէֆին»: Մէկը միւսին փչացնելով, վատաբանելով` փորձում է շահել առաջնորդի վստահութիւնը, տեղ ունենալ յաջորդ ցուցակում։

Մեր զրուցակիցը կատակեց՝ ժամանակներն այնպիսին են, որ ինքն անգամ սեփական ստւերին չի վստահում` ձկան պէս լուռ գալիս է խորհրդարան ու հեռանում, որ յանկարծ գլխին «չսարքեն»։ Սակայն գիտակցում է նաեւ, որ լռութիւնն էլ չի երաշխաւորում փրկութիւնը, քանի որ ամէն ինչ կառավարւում է ամենավերին օղակից, եւ ամենաաննշան թւացող միջադէպերը երբեմն այնքան են յատուկ ուռճացւում, որ ում նպատակայարմար գտնեն, պախարակեն, վարկաբեկեն եւ խելօք նստեցնեն իր տեղը:

«Հրապարակ»

Related Articles

Back to top button