Փաշինեանը նպատակ ունի վերից վար փոխել կուսակցութեան վարչութեան կազմը` «ափդէյթ անել» թիմակիցներին

Երէկ (մայիսի 7-ԽՄԲ.) ArmLur.am-ը գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնում եւ վարչութիւնում բաւականին լուրջ փոփոխութիւններ են սպասւում: ՔՊ-ամերձ աղբիւրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը նպատակ ունի վերից վար փոխել կուսակցութեան վարչութեան կազմը` «ափդէյթ անել» թիմակիցներին, որպէսզի նոր դէմքով մասնակցի 2026 թւականի ընտրութիւններին: Ու դա է պատճատը, որ որոշել է ՔՊ վարչութեան նիստերի ժամանակ անդամների հետ քննարկել ՔՊ-ականների վարքը, նրանց հետ կապւած տարբեր շահարկումներ, կոռուպցիայի մէջ լինելու տարբեր յայտարարութիւններ:
Այսինքն, Նիկոլ Փաշինեանը «քննութիւն» է նշանակել ՔՊ-ականների համար. ով կանցնի այդ քննութիւնը՝ նա էլ Փաշինեանի հետ կը մասնակցի 2026 թւականի ԱԺ խորհրդարանական ընտրութիւններին: «Ժողովուրդ» օրաթերթի աղբիւրները նշում են, որ Նիկոլ Փաշինեանն արդէն յստակ ցանկ ունի, թէ ովքեր չպէտք է այլեւս իր հետ ճանապարհ անցնեն: Իշխանութեանը մօտ կանգնած մեր աղբիւրները փոխանցում են, որ դրանց մէջ են հիմնականում ԱԺ-ի ներկայիս ՔՊ-ական պատգամաւորները:
Փաշինեանն այլեւս նպատակ չունի աշխատել երբեմնի ամենասիրելի Արփի Դաւոյեանի, Լուսինէ Բադալեանի, Անդրանիկ Քոչարեանի հետ, թիրախում են նաեւ Հայկ Սարգսեանն ու նրա երբայրը` Նայիրի Սարգսեանը, ով Փաշինեանի օգնականն է եղել, Էդւարդ Աղաջանեանը, Կարէն Սարուխանեանը եւ ոչինչ չասող շատ այլ կերպարներ, որոնց ՕԳԳ-ն Փաշինեանը ցածր է գնահատում: Ու այս շարքերը դեռեւս համալրւելու են, քանի որ հիմա Փաշինեանն ուշիուշով հետեւում է իր թիմակիցների վարքուբարքին:
«Ժողովուրդ»