Արաղչին՝ Թրամփի վերջին սպառնալիքին ի պատասխան. «Իրանի զինւած ուժերը պատրաստ են վճռական պատասխան տալ ցանկացած ոտնձգութեան»

Արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ Իրանի՝ մատը ձգանի վրայ է, եւ պատրաստ է արագ եւ վճռական պատասխան տալ Իրանի հողային, օդային տարածքների եւ տարածքային ջրերին ուղղւած ցանկացած ոտնձգութեանը։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Սէյէդ Աբբաս Արաղչին, չորեքշաբթի՝ յունւարի 28-ին, «X»-ում գրառում է հրապարակել, որով ԱՄՆ նախագահի վերջին սպառնալիքին պատասխանելով նշել է, որ 12-օրեայից քաղած արժէքաւոր դասը Իրանին տւել է կարողութիւնը գիտակցելու, որ միշտ պէտք է լինել արթուն եւ պատրաստ՝ թիկունքց հարւածներին արձագանգելու համար։
Նա մասնաւորապէս նշել է, որ Իրանը մշտապէս ողջունել է արդար, հաւասարակշռւած եւ փոխադարձ շահերի հիման վրայ միջուկային համաձայնագիր ունենալ: Այնպիսի համաձայնագիր, որը չի կնքւել անհաւասար դիրքերից ու պարտադրանքի կամ, սպառնալիքի ու ահաբեկման արդիւնքում։ «Համաձայնագիր, որը ապահովելու է խաղաղ միջուկային ծրագրից եւ գիտութիւնից օգտւելու Իրանի իրաւունքները եւ երաշխաւորելու է միջուկային զէնքի ստեղծման արգելքը»։
Արաղչին յաւելել է. «Նման զէնքերը տեղ չունին մեր անվտանգային հաշւարկներում: Մենք երբէք դրանց ձեռք բերելու նպատակ չենք հետապնդել»:



