Թուրք նախարար. «Թուրքիան ակտիւօրէն աշխատում է «Զանգեզուրով» առանձին երթուղի ստեղծելու ուղղութեամբ»
«ԱԼԻՔ» – «Թուրքիան ակտիւօրէն աշխատում է «Զանգեզուրով» առանձին երթուղի ստեղծելու ուղղութեամբ՝ Ադրբեջանի հետ Միջին միջանցքով բեռնափոխադրումների իրականացման համար: Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ տրանսպորտային ոլորտում ամենամեծ նախագիծը «Զանգեզուրի միջանցք»-ն է»: Այս մասին COP29-ում «Կայուն, թւային Միջին միջանցք եւ ոչ միայն» թեմայով նախարարական կլոր սեղանի շրջանակում լրագրողներին յայտնել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցւածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն: Հաղորդում են հայաստանեան ԶԼՄ-ները՝ ադրբեջանական APA գործակալութեանը յղումով։
Նրա խօսքով՝ Թուրքիան գտնւում է տրանսպորտային միջանցքների կենտրոնում եւ առանցքային դեր է խաղում միջմայրցամաքային միջանցքների արդիւնաւէտ օգտագործման գործում։
«Թուրքիայում մենք աւարտեցինք մեր նախագիծը, անցկացրինք մրցոյթ, մօտ օրերս կը սկսենք շինարարական աշխատանքները եւ ուղիղ տրանսպորտային կապ կապահովենք Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ»,- ասել է նախարարը։