Իրանի հզօր Զինւած ուժերի ներկայութիւնը տարածաշրջանում կը կանխի աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխութիւն։ Այս մասին յայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռէյիսին՝ ելոյթ ունենալով 1980-88 թւականներին Իրաքի հետ պատերազմի տարելիցին նւիրւած զօրահանդէսի ժամանակի:
ԻՌՆԱ լրատւական գործակալութիւնը մէջբերելով Իրանի նախագահի խօսքերը, նշել է. «Ինչ վերաբերում է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձութիւններին։ Մենք շեշտում ենք, որ հայերի իրաւունքները պէտք է յարգւեն, հետեւաբար՝ պէտք է ապահովւեն տարածաշրջանում հայերի անվտանգութիւնն ու իրաւունքները, իսկ ներկայիս սահմանները չեն կարող փոխւել»,-ասել է Ռէյիսին։