Վազգէն Մանուկեանը յայտնեց Ազգային կոմիտէի կազմը
Վազգէն Մանուկեանը Հանրապետութեան հրապարակում յայտնեց համաժողովրդական շարժումը համակարգելու համար Ազգային կոմիտէի կազմը։
Այն պէտք է 11 հոգուց կազմւած լինի, այս պահին դեռ 5 հոգու անունն ասաց` Հայկ Մամիջանեան, Աւետիք Չալաբեան, Անդրանիկ Թեւանեան, Իշխան Սաղաթէլեան, Վազգէն Մանուկեան:
«Այն ցեղասպանութիւնը, որը տեղի է ունենում Արցախում այս իշխանութեան պատճառով, մտնելու է Հայաստան: Նիկոլ Փաշինեանը սկզբում պայմանաւորւում է, բայց ասում է՝ այդ պայմանաւորւածութիւնը կատարելու համար ես չեմ կարող անել, դիմացինը հասկանում է, որ ռազմական ճանապարհով այդ պայմանաւորւածութիւնը կարող է իրականացնել: Ասում են՝ Նիկոլին հանեք, պատերազմ կը լինի, Նիկոլի ժամանակ սա որերո՞րդ պատերազմն է»,- նշեց Մանուկեանը:
Նա յայտարարեց, որ իրենք սկսում են զանգւածային անհնազանդութեան ակցիաները.
«Դրան պէտք է միանայ ոչ միայն Երեւանի, այլ նաեւ շրջանների բնակչութիւնը»: