ԻրանՔաղաքական

Իրանի Պետական Հեռուստատեսութիւնը ամերիկա-սիոնիստական ռազմական յարձակման թիրախ

«ԱԼԻՔ» – Կիրակի՝ մարտի 1-ի երեկոյեան, ԻԻՀ Պետական Հեռարձակման Կազմակերպութեան (IRIB) որոշ հատւածներ դարձել են ամերիկա-սիոնիստական աւիայարձակումների եւ հրթիռակոծումների թիրախ:

Ըստ «ՄԵՀՐ» լրատւական գործակալութեան, ներկայումս հեռուստատեսային ալիքների հեռարձակումն ընթանում է բնականոն կերպով, եւ անվտանգութեան ուժերն ուսումնասիրում են հնարաւոր վնասի չափը: Մարդկային կորուստների մասին դեռ հրապարակումներ չկան:

Մէկ այլ հրապարակման համաձայն ԻՅՊԿ-ը հրապարակել է «Ֆաթահ» եւ «Խեյբարշէքան-2» բալիստիկ հրթիռակոծութիւնների մասին նոր տեսանիւթ, որոնք արձակւել են օկուպացւած տարածքներում առկայ յստակ թիրախների ուղղութեամբ։

«Խեյբարշէքան -2» հրթիռը, որի 2000 կմ թռիչքային հեռաւորութիւնն է, ունի առաջադէմ արձակման հարթակ, որը շուրջ վեց անգամ կրճատում է այն պատրաստ վիճակի բերելու գործընթացը:

Նոյն հրապարակման համաձայն ԻՅՊԿ հրթիռազէնիթային ստորաբաժանումները թիրախաւորել են Աբրահամ Լինքոլն աւիակիր նաւը: Տեղեկատւութեան համաձայն ԱՄՆ-ի «Աբրահամ Լինքոլն» աւիակիր նաւը ենթարկւել է յարձակման չորս բալիստիկ հրթիռներով: Վնասի չափը դեռ ուսումնասիրւում է:

«Վա՛դէյէ Սադեղ-4» գործողութեան հրթիռային համազարկի եօթերորդ, ութերորդ եւ իներորդ ալիքներն այսօր ուղղւել են դէպի ամերիկա-սիոնիստ ական թիրախներ՝ հրթիռների շարունակական արձակումներով եւ լայնածաւալ ԱԹՍ-ների (անօդաչու թռչող սարքեր) գործարկումներով։

Նշւել է, որ վերջին յարձակումներից յետոյ ԱՄՆ-ի «Ալի ալ-Սալեմ» ռազմածովային բազան Քովէյթում ամբողջութեամբ դուրս է եկել շահագործումից, եւ Քովեյթում Մուհամմադ ալ-Ահմադի 3 ծովային ենթակառուցւածքային կառոյց է աւերւել։

Բահրէյնի Սալման նաւահանգստի ԱՄՆ-ի ռազմածովային բազան ենթարկւել է 4 ԱԹՍ-ի հարւածի, եւ նրա հրամանատարական ու լոգիստիկ կենտրոնները լուրջ վնասներ են կրել։

Հակառակորդի ծովային թիրախների վրայ յարձակումները շարունակելով, Պարսից Ծոցի եւ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի եւ Անգլիայի դրօշներով ազատ ջրերի կարգը խախտած 3 անհնազանդ նաւթատար է յայտնւել հրթիռակոծութեան տակ եւ բռնկւել է։

Related Articles

Back to top button