ԻրանՄիջազգայինՔաղաքական

Թրամփ. «Ուզում եմ բանակցութիւններ վարել Իրանի հետ»

«ԱԼԻՔ» – ԱՄՆ-ի նախագահը պնդում է, որ Իրանը «ցանկանում է» բանակցութիւններ վարել եւ հետեւաբար պատրաստ է Իրանի իշխանութիւնների հետ բանակցութեան համար։

«ԻՍՆԱ»-ի համաձայն ՝ ԱՄՆ-ի նախագահը երեկոյեան ժամերին՝ Թել Աւիւի «The Atlantic» պարբերականին տւած հարցազրոյցի ժամանակ պնդել է. «Նրանք ցանկանում են խօսակցութիւն վարել, եւ ես պատրաստ եմ պատասխանել, ուստի ես նրանց հետ կը խօսեմ»:

Թրամփը առանց յիշատակելու, որ ով է ռմբակոծել բանակցոթիւնների գործընթացը, պնդել է. «Նրանք պէտք է սա աւելի շուտ անէին։ Նրանք պետք է աւելի վաղ ներկայացնէին շատ գործնական եւ հեշտ այդ քայլը։ Նրանք շատ են սպասեցնում»:

Նա շարունակելով իր պնդումներն՝ ասել է. «Նրանք կարող էին համաձայնութեան գալ։ Նրանք պէտք է սա աւելի շուտ անէին: Իրավիճակը ծիծաղելի է դառնում»:

Թրամփը՝ վկայակոչելով իր ահաբեկչական գործողութիւնների արդիւնքները, պնդել է. «Նրանց մեծ մասն արդեն չկան։ Որոշ մարդիկ, որոնց հետ մենք կապ ունէինք, հեռացել են (կեանքից). Բայց չենք կարողանում ճշգրիտ ժամանակ նշել բանակցութիւնների սկսման համար Իրանի իշխանութիւնների հետ։ Բացի այդ, նոյն ժամանակ մեծ թւով գեղեցիկ ռումբեր են թափւում»:

Թրամփը, ով յայտնի է իր անհաւասարակշռւած կեցւածքով մեկ այլ պնդման մէջ նշել է. «Իրանում նոր ղեկավարութիւն կայ, որը ցանկանում է բանակցութիւն վարել, ես պատրաստ եմ դրան»:

ԱՄՆ-ի փորձագիտական շրջանակները Իսրայէլի պահանջների նկատմամաբ Թրամփի հլու-հնազանդ կեցւածքը վերագրում են «Իպսթէյնի» հետ կապւած սկանդալային բացայայտումների հետ, որտեղ Թրամփի անպակաս ներկայութիւնը վկայում է նրա սեռային տարբեր բնոյթի բազմաթիւ յանցանշանների ու տեսագրութիւնների հետ կապւած սկանդալների մասին:

Related Articles

Back to top button