Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Ինչո՞ւ է Արեւմուտքն ատամներով պաշտպանում Ստալինեան սահմանները

Խորը մտորելու տեղիք տւող հարցերի շարան…

Փետրւարի 17-ին ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի դեսպանները ծաղիկներ են խոնարհել Եղիշէ Չարենցի յուշարձանին՝ ի յիշատակ Ալեքսէյ Նաւալնիի: Պարզ է՝ Չարենցին այցելելով՝ նրանք դատապարտել են Ստալինեան բռնապետութիւնը՝ Պուտինին եւս համարելով այդ ընթացքի շարունակող:

Հետաքրքիր է՝ եթէ Արմուտքն էդքան նեղւած է ստալինեան բռնապետութիւնից, Ստալինից ու ԽՍՀՄ-ից, ապա որեւէ մէկի մօտ հարց չի՞ առաջանում՝ էդ Արեւմտեան երկրներն ինչո՞ւ են ատամներով պաշտպանում ՀՀ-ի այն սահմանները, որոնք գծել է այդ նոյն բռնապետ Ստալինը:

ԽՍՀՄ այն սահմանները, որի պատճառով Լեռնային Ղարաբաղը յայտնւել է Ադրբեջանի կազմում, Նախիջեւանը յանձնւել է Ադրբեջանի խնամակալութեանը, դա սովետի, բոլշեւիզմի, Լենինի ու Ստալինի արածն է: Եթէ Լենինն ու Ստալինը էդքան վատն են, բռնապետ են, էդքան մարդկանց են կոտորել, ապա ինչո՞ւ են Արեւմուտքի սոյնն պարոնները կուրծք ծեծում, որ յանկարծ Ղարաբաղը Ադրբեջանից չգայ եւ միանայ Հայաստանին:

Ինչո՞ւ «ատելով» ու «չընդունելով» Լենին-Ստալինին, Արեւմուտքի նշեալ պարոնները չեն պաշտպանում ԼՂՀ-Շահումեանի միաւորմամբ միանգամայն նոր սահմաններով, արդար սահմաններով, Լենին-Ստալինին մերժող սահմաններով Հայաստանին ու յանուն սեփական ազատութեան, արդարութեան վերականգնման պայքար մղած հայ ժողովրդին:

Զարամանլի չէ՞, որ Արեւմուտքը մոլեգին ձեւով պաշտպանում է էդ նոյն զոյգի գծած եւ խորհրդային շրջանում երբեւէ չճանաչւած «սահմանները», որոնք իրականում եղել են խորհրդային կոլխոզ-սովխոզներն իրարից բաժանող սահմաններ:

Էստեղ կասէք՝ իրենք պաշտպանում են այն, ինչ ներկայումս ընդունում է ՀՀ իշխանութիւնը: Լո՞ւրջ: Իսկ քանի՞ դէպք ասեմ, որ իրենք ոչ թէ պաշտպանել, այլ, հակառակը, դաժան կերպով պատժել են այն իշխանութիւններին, որոնց ուղին ու քաղաքական դաւանանքը չեն ընդունել:

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինեանի նէոբոլշեւիկեան խունտան չի պատժւում Արեւմուտքի կողմից: Ինչո՞ւ են էդ մարդիկ էդքան ոգեւորւած Ստալինով, Լենինով, որ վերջիններիս ժառանգութիւն-սահմանները պաշտպանում են այնպէս, որ անգամ Պուտինը կը նախանձէր:

Ինչո՞ւ մինչեւ հիմա մեր հասարակութեան, քաղաքական իսթեբլիշմենտի, էլիտայի մօտ չի կարծրացել այն գաղափարը, որ ով պաշտպանի խորհրդային «սահմաններն» ու վարչատարածքային բաժանումը, ով յայտարարի՝ Ղարաբաղը Ադրբեջանինն է (քանի որ սովետի ժամանակ իրենցն է եղել), ապա էդ ասողին խայտառակէին, ասէին՝ սա ստալինիստ է, սա բոլշեւիկ է, սա Աթարբեկով ու Աւիս Նուրիջանեան է…

Ինչո՞ւ այդ հողի վրայ մնացինք այն նոյն սովետական-ծայրագաւառական խեղճութեան մէջ, եւ արդիւնքում՝ մի իջեւանցի Գաւառական ճարպիկ-դաւաճան-նէոբոլշեւիկ վերականգնեց այն բոլոր խայտառակութիւնները, որոնք մեր գլխին արել էին Լենին-Ստալինն ու նրանց հայ դրածոները:

Ինչո՞ւ այնպիսի մթնոլորտ չստեղծեցինք, որ հէնց Ալիեւը կամ Փաշինեանը մի տեղ Եւրոպայում կամ այլուր խօսէին, մարդիկ յարձակւէին ու ասէին՝ սա ստալինիստ է, սա բոլշեւիկ է, սա Լենինի ժառանգորդն է, սրանց ո՞ւր էք բերել առաջին պլան:

Ալիեւը ո՞նց ստեղծեց այն մթնոլորտը, որ Ղարաբաղը պէտք է վերցնեմ, քանի որ դա սովետի ժամանակ իմն է եղել: Ո՞նց ընդունեց ու կուտը կերաւ Արեւմուտքը: Հարցեր են, չէ՞:

Ինչո՞ւ չշահարկեցինք, չօգտագործեցինք այն պահը, երբ

– 2014-ին Պուտինը մտաւ Ղրիմ եւ ուղղակի-անուղղակի ասաց՝ Խրուշչովն է տւել, մեր տարածքն է եղել, եւ ինչո՞ւ պէտք է սովետի ժամանակ փոխանցւած տարածքը չվերադառնայ իր օրինական տիրոջը,

– 2022-ին Պուտինը մտաւ Ուկրաինա՝ անուղղակի-ուղղակի յայտարարւեց նոյնը. Ուկրաինան սովետական կազմաւորում-ժառանգութիւն է, եւ պէտք է վերագծել լենինեան սահմանները:

Հետաքրքիր է՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում կամ, Ադրբեջան արհեստածին հասկացութիւնն ընդհանրապէս ո՞ւմ նախագիծ-ժառանգութիւնն էր, հետաքրքիր է….

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ
Yerkir.am կայքի խմբագիր

Related Articles

Back to top button