«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին խաղաղ ապագայ չի կանխատեսում Սիոնիստական ռեժիմի համար: Այս մասին նա յայտարարել է Սէյէդ Հասան Նասրօլլահի նահատակութեան առիթով, Թեհրանում լիբանանեան «Հեզբօլլահ» շարժաման գրասենեակ կատարած ցաւակցական այցից յետոյ, լրագրողների հետ ճեպազրոյցի ընթացքում:
«Ապագայում ականատեսը կը լինենք, որ աւելի մեծ թւով երիտասարդներ, աւելի մեծ ուժով կը միանան Դիմադրութեան ճկատին: Սիոնիստական թշնամին չպէտք է ուրախանայ, որ հարւած է հասցրել, այլ՝ նրան պէտք է մտահոգի ապագայի հեռանկարը»,- ասել է Արաղչին:
Նա ԱՄՆ-ին Սիոնիստական ռեժիմի կատարած յանցագործութիւնների անմիջական յանցակիցն է համարել. «Միացեալ Նահանգներն աջակցում է նրանց: Սիոնիստական ռեժիմի կողմից օգտագործւող զէնքերը հիմնականում ամերիկեան արտադրութեան են, եւ նրանք միանշանակ չեն կարող օգտագործել այդ զէնքերը առանց ԱՄՆ-ի թոյլտւութեան, իսկ ԱՄՆ-ը Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացւած յանցագործութիւնների անմիջական յանցակիցն է»: