ՄիջազգայինՔաղաքական

Raialyoum-ի գլխաւոր խմբագիր. «Լիբանանում քաղաքացիական պատերազմ հրահրելու Իսրայէլի փորձն ու երկիրը մասնատելու չորս սցենարները»

«ԱԼԻՔ» – Արաբական աշխարհի յայտնի վերլուծաբան Աբդալ Բարի Էթւանը Raialyoum-ում իր յօդւածում անդրադարձել է Լիբանանի արտաքին գործերի նախարարի նախազգուշացմանը, որի համաձայն Լիբանանւմ քաղաքացիական պատերազմի բռնկման վտանգ կայ: Բուհաբիբը նախօրէին յայտարարել էր պայթիւնի եզրին գտնւող «ռումբ»-ի ու դրա հետեւանքների մասին, որը անհամեմատ աւելի վտանգաւոր է, քան Իսրայէլի ներկայիս յարձակումը: Նա ընդգծել էր նաեւ, որ Իսրայէլի յարձակումները ներքին խռովութիւն ստեղծելու նպատակով են արւում:

Խմբագիրն իր յօդւածում մատնանշել է Սիոնիստական ռեժիմի դերի մասին Լիբանանում քաղաքացիական առճակատում ստեղծման գործում, եւ յաւելել է. «Բռնազաւթիչ ռեժիմը գործի է դրել հարիւրաւոր եւ գուցէ հազարաւոր վարձկանների լրատւամիջոցներում կամ սոցիալական ցանցերում: Չնայած չկարողացաւ յաղթել «Հեզբօլլահ»-ի գլխաւորած լիբանանեան դիմադրութիւնը: Շարժման առաջնորդների սպանութիւնից յետոյ «Հեզբօլլահ»-ն արագ վերականգնւեց,  հրամկազմը փոխւեց, եւ անցաւ հակադարձ գրոհի Հայֆայում, Ակրէում, Թել Աւիւում, Սաֆեդում, Տիբերիայում եւ Ալում գտնւող հետախուզական եւ ռազմական բազաների դէմ: Նոյնիսկ նրա մահապարտ անօդաչուներն են հասել  Նեթանիահուի ննջարան: Չպէտք է մոռանալ նաեւ օկուպացւած հիւսիսային Պաղեստինում փախստականների թիւը, որոնց Նեթանիահուն խոստացել էր վերադարձնել իրենց տները, սակայն բազմապատկւել են»:

Նա գրել է. «Փաստը, որ Իսրայէլը պնդում է, որ Լիբանանի դէմ պատերազմն ու աւերածութիւնները ուղղւած են միայն «Հեզբօլլահ»-ին, այլ ոչ թէ լիբանանեան ազգին, ապակողմնորոշիչ գործողութեան բարձրակէտն է, քանի որ նա մի քանի պատերազմներ է վարել Լիբանանի դէմ մինչեւ «Հեզբօլլահ»-ի ներգրաււածութիւնը»:

Էթւանը յաւելել է. «Քաղաքացիական պատերազմը բռնկելու եւ Լիբանանը մասնատելու իսրայէլական դաւադրութիւնը ներկայ պահին կարելի է ամփոփել չորս սցենարով.

Ա- Ապստամբութիւն ստեղծել «Հեզբօլլահ»-ի ժողովրդական բազայի եւ Լիբանանում նրա քրիստոնեայ եղբայրների ու դաշնակիցների միջեւ՝ սոցիալական ցանցերի ակտիւիստների ներգրաւմամբ:

Բ- Պառակտում ստեղծել լիբանանեան շիա ճամբարում: Խօսքը խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի գլխաւորած «Ամալ» շարժման եւ «Հեզբօլլահ»-ի միջեւ ամուր դաշինքի մասին է։ Իսրայէլի արիւնալի յարձակումները Տիւրոս քաղաքի վրայ, որը «Ամալ» շարժման սկզբնաւորման վայրն է, իրականում ճնշման գործիքներից մէկն էր «Հեզբօլլահ»-ը մեղադրելու գործում:

3- Թիրախաւորելով այնպիսի տնտեսական հաստատութիւններ, ինչպիսին է Քարզ ալ Հասնան եւ խթանելով աւանդատուների փողերի անհետացման մասին լուրերը, լարել հիմնապատճառ յայտարարւած «Հեզբօլլահ»-ի դէմ տրամադրութիւնը:

4- «Ազգային ազատ» քրիստոնէական շարժման հետ «Հեզբօլլահ»-ի դաշինքը կազմաքանդել: Դա նկատելի է ԶԼՄ-ների թունաւոր վերաբերմունքից՝ Լիբանանի «Ազգային ազատ» շարժման ղեկավար Ջաբրան Բասիլի Al Arabia ցանցին տւած հարցազրոյցում նաեւ, որտեղ նրան է վերագրւել Դիմադրութեան շարժման դէմ դիրք  ընդունելու փորձն ու, իբր «Հեզբօլլահ»-ի հետ դաշինքի խզումը։ Մինչդեռ հարցազրոյցի բնագիր տեքստն ապացուցում է հակառակը, եւ Բասիլը յետ չի կանգնել իր ռազմավարական դիրքերից ու հարցազրոյցում բազմիցս ընդգծել է օկուպանտների եւ նրանց պատերազմի դէմ լիբանանցիների միասնութեան անհրաժեշտութիւնը, դէմ արտայայտւելով «Հեզբօլլահ»-ի զինաթափմանը:

Raialyoum-ի խմբագիրը եզրակացրել է. «Այս հինգերորդ շարասիւնը, որոնց հովանաւորում են Իսրայէլը, ԱՄՆ-ը, ցաւօք, որոշ արաբական երկրներ, որպէսզի Լիբանանը ներքաշեն քաղաքացիական պատերազմի մէջ, անցեալ դարի եօթանասունականներին քաղաքացիական պատերազմը սկսած կամ տեսած մարդկանց երեխաներն ու թոռներն են:

Բայց պատմութիւնը չի կրկնւի, քանի որ Լիբանանը փոխւել է, եւ աւելի գիտակից ու փորձառու է դարձել: Շնորհակալ եմ Լիբանանի արտգործնախարարին այս խռովութեան մասին ահազանգելու եւ զգուշացնելու համար: Նաեւ շատ շնորհակալութիւն բոլոր քրիստոնեայ, սուննի եւ դորուզ (Բանիմարուֆ-յունական սոփեստական ծագմամբ միաստւածական կրօն) եղբայրներին, ովքեր ոտքի կանգնեցին այս աւերիչ սադրանքի դէմ՝ իրենց գիրկը բացելով փախստականների առաջ»:

Related Articles

Back to top button