ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իրանը յայտարարել է, որ Ադրբեջանում նաւթի արդիւնահանումը աղտոտում է Կասպից ծովը

«ԱԼԻՔ» – Khabaronline կայքը յօդւած է հրապարակել՝ անդրադառնալով Կասպից ծովում Ադրբեջաին նաւթարդիւնաբերութեան արդիւնքում ստեղծւած բնապահպանական ճգնաժամին: Յօդւածագիրը մտահոգութիւն է յայտնել, որ Ադրբեջանում նաւթի արդիւնահանումից առաջացած աղտոտւածութիւնը կրճատել է կասպիական ձկների քանակը, ինչպէս նաեւ սպառնալիքի տակ է դրել Գորգանի ծոցի տնտեսութեանը:

«Կասպից ծովը վերածւում է աղտոտւած ջրերով եւ կոյուղաջրերով լի աւազանի, մի կողմից դա մեր ափերին հասնող ադրբեջանական նաւթային աղտոտումն է, միւս կողմից՝ մեր երկրի առափնեայ քաղաքների կեղտաջրերը»,- գրել է Իրանի ջրային տնտեսութեան դաշնութեան անդամ Էբրահիմ Ռէյիսին:

Ըստ նրա՝ կարեւոր հարցը, որը պէտք է քննարկւի երկու երկրների յարաբերութիւններում, ադրբեջանական կողմից առաջացած աղտոտւածութեան խնդիրն է։

«Այս տարի մենք պէտք է օգտւենք Բաքւում COP-29-ի պատեհութիւնից, որտեղ ուսումնասիրւում են աշխարհի կլիմայական առաւել կարեւոր փոփոխութիւնները։

Անկախութիւն ձեռք բերելուց յետոյ Ադրբեջանը կենտրոնացաւ նաւթի եւ գազի պաշարների վրայ՝ որպէս եկամտի հիմնական աղբիւր։ Եթէ ​​նաւթից աղտոտւածութիւնը ծով հասնի, բնականաբար, այն կը յայտնւի Իրանի ափերին, եւ դա բանակցութիւններում քննարկւելիք հարցն է»,- գրել է նա։

Related Articles

Back to top button