«Հորմոզը երթեւեկելի է» Թրամփի պնդումների ֆոնին՝ ԱՄՆ-ն օգտագործել սկսեց իր նաւթային ռազմավարական պահուստները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ վերջին օրերին Հորմոզի նեղուցով պատմութեան մէջ աննախադէպ ծաւալով նաւթ է դուրս բերւել՝ միաժամանակ նշելով, որ վստահ չէ՝ Իրանը կը համաձայնի՞ արդեօք ենթարկւել ամերիկեան ճնշումներին։ «Թասնիմ» գործակալութիւնն այս յայտարարութիւնները կապում է Հորմոզի շուրջ ստեղծւած իրավիճակի եւ Իրանի դիմադրութեան հետ՝ պնդելով, որ վերջին օրերին նեղուցով նաւթի արտահանման ծաւալները կտրուկ նւազել են։
ԱՄՆ-ն այս կապակցութեամբ յայտարարել է, որ ռազմավարական նաւթային պահուստից եւս 40 միլիոն բարել է շուկայ ուղղորդել: Այս որոշումից յետոյ Բրենթ տեսակի նաւթի գինն իջել է՝ հասնելով մէկ բարելի դիմաց 97 դոլարից ցածր մակարդակի։
Reuters-ի հաղորդմամբ՝ Թրամփը միջանկեալ ընտրութիւններից առաջ ԱՄՆ-ում գտնւում է նաւթի, դիզելային վառելիքի եւ բենզինի բարձր գների հետ կապւած ճնշման ներքոյ։ Միաժամանակ, ռազմավարական պահուստների ծաւալն արդէն նւազել է նախադէպը չունեցող ծաւալների։
Այսպիսով, Հորմոզի շուրջ շարունակւող լարւածութեան եւ նաւթի շուկայի վրայ ճնշումը մեղմելու նպատակով Վաշինգտոնը դիմել է իր ռազմավարական պահուստների նոր խմբաքանակի շուկայ դուրսբերման քայլին։



