Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ծանրակշիռ փաստերով մտնելու ենք Սահմանադրական դատարան

Յունիսի 9-ին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը ճեպազրոյց է տւել՝ անդրադառնալով ընտրակեղծիքներին եւ ընդդիմութեան հետագայ քայլերին։

««Հայաստան» դաշինքը յունիսի 7-ի խորհրդարանական ընտրութիւնների՝ մի շարք տեղամասերի քւէարկութեան արդիւնքները բողոքարկել է, տեղի է ունենալու վերահաշւարկ»,- ասաց Իշխան Սաղաթէլեանը:

«Ակնյայտ է, որ կան տեղամասերում ստորագրւած արձանագրութիւնների եւ ԿԸՅ-ի կայքում տեղադրւած տւեալների անհամապատասխանութիւն»,- նշեց Իշխան Սաղաթէլեանը։

«Մենք պատրաստւում ենք դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ընտրութիւնների արդիւնքները: Ակնյայտ է, որ ընտրութիւնները տեղի են ունեցել ճնշումների, ոչ արդար, ոչ ազատ պայմաններում, դրա համար կան բազմաթիւ փաստեր, փաթեթը պատրաստւում է»:

Անդրադառնալով մանդատները վերցնել-չվերցնելու հարցի քննարկումներին՝ Սաղաթէլեանն ասաց. «Այս հարցերի պատասխանն ունենալուց յետոյ համապատասխան խորհրդակցութիւններ անցկացնելուց յետոյ ընդդիմադիր գործընկեր քաղաքական ուժերի հետ, որովհետեւ այդ որոշումը, պէտք է լինի միասնական, մեր դիրքորոշումը վերջնական կը յայտնենք: Մեր ցանկացած որոշում բխելու է ընդհանուր պայքարի տրամաբանութիւնից»:

Նա շեշտեց, որ այս գործընթացում կարեւորում են նաեւ այն հանգամանքը, որ հասկանան՝ ԲՀԿ-ի շեմը յաղթահարելու հարցը, որովհետեւ իրենց կարծիքով՝ այդտեղ ակնյայտ ապօրինութիւն է տեղի ունեցել, երրորդ ընդդիմադիր ուժի մուտքը ԱԺ սահմանափակելու առումով:

Իշխան Սաղաթէլեանը դիմեց քաղաքացիներին՝ յորդորելով չյուսահատւել եւ չընկճւել։

«Իրականում, ծանր մթնոլորտ է, թրքահպատակ իշխանութիւնը, որը երկիրը տանելու է մի նոր փորձութեան, վարչական խայտառակ մեթոդներով փորձում է վերարտադրութիւնը ապահովել։ Սա իհարկէ ծանր հարւած է այն մարդկանց համար, որոնք դուրս են եկել պայքարի։

Այս պահին կարող եմ ասել, որ մենք աննահանջ շարունակելու ենք մեր պայքարը, որովհետեւ հաշտւել, համակերպւել, չի լինելու»,-ասաց նա։

Related Articles

Back to top button