Այս իշխանութիւններն ամէն ինչ արեցին, որպէսզի ժողովուրդը օտարւի պետութիւնից
«ԱԼԻՔ» – Բրիւսէլում տեղի է ունեցել Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւնների մանրակերտը, Հայաստանը ասում է՝ գնանք խաղաղութեան, նրանք սպանելու մասին են խօսում։ 24TV.am «Հարցազրոյց Հերմինէ Միքայէլեանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք է յայտնել ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը՝ անդրադառնալով Բրիւսէլում ադրբեջանցի դեսպանի՝ Հայաստանի ԵՄ դեսպան Տիգրան Բալայեանին սպանելու վերաբերեալ սպառնալիքներին։
Խօսելով Ադրբեջանում պահւող հայ գերիների վերադարձի մասին՝ Խաչատրեանը նշել է՝ Փաշինեանը չի ցանկանում, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը ազատ արձակւի, դա իրեն շահեկան չէ․ «Փաշինեանի քաղաքականութիւնը կառուցւած է մի թէզի վրայ՝ Արցախում եղաւ իշխանափոխութիւն՝ Ադրբեջանը յարձակւեց, պատկերացրէք՝ Արայիկ Յարութիւնեանը գայ ու ասի՝ ես ինքս եմ հրաժարական տւել, այդ օրերին չգիտէի՝ ինչ անել։ Փաշինեանը կուզենա՞յ, այդ առումով Ալիեւի եւ Փաշինեանի շահերը համընկնում են։
Խօսելով ԱԺ ընդդիմութեան մանդատները դնելու վերաբերեալ արտախորհրդարանական գործիչների կոչերի մասին՝ պատգամաւորը նշել է, որ մանդատ դնելը խորհրդարանական ճգնաժամ չի առաջացնելու, այդպէս խօսողները փորձում են խորհրդարանական ընդդիմութեանը թուլացնել։ «Միակ պայքարող ուժը ԱԺ ընդդիմութիւնն է, ովքեր իրենց ընդդիմութիւն են կոչում, ի՞նչ են արել։ Երեք հոգի հանէք փողոց, նոր քննադատէք խորհրդարանական ընդդիմութեանը։ Նման բան խօսողները Փաշինեանի պասով աշխատող մարդիկ են, մենք ենք մեր վրայ զգացել Փաշինեանի ռեպրեսիաները»,- ընդգծել է նա։
Arfd.am