Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արգիշտի Կիւիրեան. «Նիկոլը սկիզբ դրեց երկրում Ինքնակոչութեան ինստիտուտին եւ փաստացի ճանաչեց այդ մոդելը լեգիտիմ»

«ԱԼԻՔ» – «Լինելով քաղաքականապէս անգրագետ, Նիկոլը հերթական անգամ առանց հասկանալու բացեց «Դժողքի դռները», սկիզբ դնելով երկրում Ինքնակոչութեան ինստիտուտին եւ փաստացի ճանաչելով այդ մոդելը լեգիտիմ»։ Իր ֆէյսբուքեան էջում գրել է վերլուծաբան Արգիշտի Կիւիրեանը՝ անդրադառնալով երէկ Յովհաննավանքում Փաշինեանի եւ նրա քաղաքական թիմի կազմակերպած ներկայացմանը։

«Իսկ վաղը ի՞նչն է խանգարելու, եթէ ինչ-որ մէկը իրեն հռչակի վարչապետ, եւ մատնանշելով Նիկոլ-Ստեոպիկի կայացած նախադէպը, սկսի գրոհել իշխանութեան դարպասները։ Ասենք՝ ի՞նչն է խանգարելու դա անել ասենք Սամուէլ Կարապետեանին, եթէ իշխանութիւնները իրենց ձեռքով ինքնակոչութիւնը ճանաչել են լեգիտիմ՝ առաւել եւս որ իր ֆինանսական հնարաւորութիւնները իրեն թոյլ են տալիս հաւաքել Հայաստանի բանակից էլ աւելի բանակ։ Լաւ Նիկոլ, ասենք, թէ դու քաղաքականապէս տխմար ես, բայց միթէ մէկը չկար քո շրջապատում որ քեզ բացատրէր, որ մի փորիր սեփական քաղաքական, իսկ տւեալ պարագայում՝ նաեւ ուղղակի գերեզմանդ…

Յ. Գ. – Ինքնակոչութեան դռները երբ բացւում են, յետոյ փակելը լինում է շատ դաժան ու մեծ արիւնով: Օրինակ դա հասկանալու համար կարող էք ուսումնասիրել Ռուսական կայսրութեան «Մեծ դժբախտութեան տարիները», որը տեւեց 20 տարի ու պետութիւնը հրաշքով փրկւեց կործանումից…»,– գրել է նա։

Related Articles

Back to top button