Տիգրան Աբրահամեան. «ՀՀ իշխանութեան գոյութիւնն արդէն իսկ Ադրբեջանի ազդեցութեան աճի ու շահերի ամրապնդման երաշխիք է»
ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը գրում է.
«Մի քանի օր առաջ ԱՄՆ-ում զեկոյց է հրապարակւել, որով Ադրբեջանն ընդգրկել է կրօնական ազատութեան դիտարկման ցանկում՝ Արցախի նկատմամբ վերահսկողութիւն հաստատելուց յետոյ կրօնական ազատութեան լուրջ խախտումներում ներգրաււած լինելու կամ դրանք հանդուրժելու համար:
Այն, որ Ադրբեջանը 2020 թւականից յետոյ, տարբեր ուղղութիւններով ու դրւագով ռազմական յանցագործութիւններ է գործել, արդէն բոլորին է յայտնի, սակայն շատ աւելի խնդրայարոյց է, որ դրանք տարբեր փուլերում անտեսւել կամ ներւել են միջազգային դերակատարների կողմից եւ տարբեր պատճառներով պայմանաւորւած հիմա միայն դրանց հետեւանքներն են դիտարկւում:
Յատկանշական է, որ Ադրբեջանի քարոզչական ալիքներն այս թեմայով մեծ աղմուկ են բարձրացրել՝ ԱՄՆ-ին ու կոնկրետ պետքարտուղարին մեղադրելով զեկոյցում տեղ գտած ձեւակերպումների համար:
Ադրբեջանը փորձում է տպաւորութիւն ստեղծել, թէ վերջին ժամանակներս արձանագրած յաջողութիւնների հիմքում բացառապէս նախագահ Ալիեւն է ու սա այն դէպքում, որ ի սկզբանէ պարզ էր, որ առանց Թուրքիայի ակտիւ մասնակցութեան եւ աշխարհաքաղաքական դերակատարների լռութեան, իր մօտ որեւէ լուրջ առաջընթաց չէր լինի:
Հայաստանի իշխանութեան գոյութիւնն արդէն իսկ Ադրբեջանի ազդեցութեան աճի ու շահերի ամրապնդման երաշխիք է, մնացած գործօններն էլ արդէն սրան ածանցւող են»:
Yerkir.am