Սամուէլ Կարապետեան. «ՔՊ-ի ընտրողների 2/3-ը մեզ լաւ է վերաբերւում, բայց չի ընտրում. մարդը շատ դժւար է ընդունում՝ սխալւել է»

Եթէ մեր արածի բոլոր թւերը տեսած լինէիք՝ պետութիւնն էլ այդքան չի արել։ Մենք ամէն ինչ արել ենք համեստ ձեւով այն բնագաւառներում, որի մասին չենք կարողացել խօսել, բայց միշտ արել ենք։ Այս մասին Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպմանն ասել է Սամուէլ Կարապետեանը։
«Ես միշտ ասում եմ այն մինիմումը, որն անելու ենք, բայց ոչ մէկդ չկասկածէք, որ մենք ունենալու ենք հարուստ պետութիւն, ուժեղ Հայաստան, ուժեղ ժողովուրդ; Պրոբլեմն այն է, որ սա չի եղել իմ կեանքի երազանքը»,- նշել է Կարապետեանը՝ յիշեցնելով իր յայտնի յայտարարութիւնն իր ձեւով մասնակցելու մասին եւ յաւելեց.
«Քանի որ ես գնահատեցի, որ քաղաքական ուժերը տարիների ընթացքում պայքարելով, չնայած բոլորը մինչ այսօր պայքարում են, բայց ինչ-որ չափով ուժի տեսակէտից սպառել են իրենց, չկայ այն ուժը, որ մի գործողութեամբ վերջացնի։



