«Իրաւունք». Նիկոլին տհաճ անակնկալ է սպասւում

«Իրաւունք» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինեանը ոչ միայն ստացւող օպերատիւ տւեալներից, այլեւ նախընտրական քարոզարշաւի ընթացքում սեփական մաշկի վրայ է զգում, որ ընտրութիւններին չի կարողանալու հաւաքել անհրաժեշտ ձայներ՝ ՔՊ-ական իշխանութիւնը վերարտադրելու համար: Ուստի՝ վերջինիս միակ յոյսը մնում է անցողիկ շեմը չյաղթահարած քաղաքական ուժերի փոշիացւած ձայները:
Ահա այս ամէնը հաշւի առնելով` ընտրութիւններին մասնակցող մի շարք քաղաքական ուժեր, չի բացառւում, որ առաջիկայ օրերին տհաճ անակնկալ մատուցեն Փաշինեան Նիկոլին՝ բացարկ յայտարարելով եւ պարզապէս մասնակցութիւնից դուրս գալով: Եթէ այս սցենարն աշխատեց, այլեւս ակնյայտ կը դառնայ նաեւ, թէ ընտրութիւններին մասնակցող փոքր ուժերից ովքեր էին մտել այս ընտրապայքարի մէջ ազնիւ մղումներով, ովքեր էին Նիկոլ Փաշինեանի գրպանային «զապչաստի» դերում:



