ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

Հայաստանի ԱԳ նախարարը ցաւակցել է Իրանի Գերագոյն առաջնորդի նահատակութեան, ինչպէս նաեւ զոհւած քաղաքացիների կապակցութեամբ

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին այսօր՝ մարտի 2-ին, հեռախօսազրոյց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյեանի հետ։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, զրոյցի ընթացքում Արաղչին անդրադառնալով բանակցութիւնների ֆոնին ԱՄՆ-ի եւ սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դէմ կատարւած անօրինական եւ յանցաւոր ագրեսիային, շեշտել է, որ Իրանը գտնւում էր լիակատար պատերազմի մէջ, եւ Իսլամական Հանրապետութիւնն ի պատասխան այս յանցաւոր գործողութեանը, համարճէք պատասխանով թիրախաւորել է օկուպացւած Պաղեստինի տարածքներն ու տարածաշրջանում ԱՄՆ-ի բազաները, եւ պատրաստ է պաշտպանւել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կը լինի, եւ վրէժխնդիր եղած կը լինի իր նահատակւած Գերագոյն առաջնորդի արեան համար։

Միրզոյեանը զրոյցի ընթացքում ցաւակցել է Գերագոյն հոգեւոր առաջնորդի, ինչպէս նաեւ իրանցի քաղաքացիների, երեխաների եւ կանանց նահատակութեան կապակցութեամբ։

Նա նաեւ յայտարարել է Հայաստանի պատրաստակամութեան մասին անհրաժեշտ մարդասիրական օգնութիւն տրամադրելու համար, եւ յոյս յայտնել, որ ներկայիս իրավիճակը լուծւելու է դիւանագիտական ճանապարհով։

Related Articles

Back to top button